Ռ. Քոչարյանն այսօր հիշեցրեց 1992 թ. մասին: Համազգային հուսալքվածության և մղձավանջի այս օրերին չափազանց կարևոր է հասարակությանը, հատկապես երիտասարդությանը «կերակրել», խանդավառել 1992-ի խորհրդով, հատկապես որ զարգացումներն իրենց խորքում նույնն են, գործող անձինք՝ ևս:
Եվ այսպես՝ 1992 թվական.
- մարտի 10-ին Մոսկվան Ստեփանակերտից 366-րդ մոտոհրաձգային գնդի դուրս բերման մասին որոշում կայացրեց, և արցախահայության պաշտպանության խնդիրը մնաց Արցախի առաջնորդների ուսերին:
- Շուշիի փառահեղ հաղթանակից հետո, հունիսին իշխանության եկած Աբուլֆազ Էլչիբեյը հայտարարեց, որ աշնանը Ստեփանակերտում թեյ է խմելու, իսկ Սևանում լվանալու է ոտքերը:
- հունիսին ընկավ Շահումյանը, հուլիսին՝ Մարտակերտը, գաղթական դարձավ շուրջ 50 հազար հայ:
Օղակն օր օրի սեղմվում էր, վիճակն օրհասական էր, թվում էր՝ ելք չկա: Բայց...
Ռ. Քոչարյանի գլխավորությամբ ստեղծվեց Պետական պաշտպանության կոմիտեն, որի միջոցով վերակազմավորվեցին ինքնապաշտպանական ուժերը, իսկ նույն ժամանակահատվածում (1992 թ. հոկտեմբեր) Վազգեն Մանուկյանի՝ պաշտպանության նախարար նշանակվելն ու ՀՀ կանոնավոր բանակի վերջնական ձևավորման գործընթացը սկիզբ դրեցին բոլորովին նոր էպոխայի:
Այդ պատմափուլում ոչ միայն հաջողվեց կասեցնել ադրբեջանական հարձակումները (1992 թ. աշուն), այլև անցնել հարձակման և 1993 թ. գարնանից սկսած տանել պատմական հաղթանակներ՝ մեկը մյուսի հետևից ազատագրելով Քարվաճառի, Մարտակերտի, Աղդամի, օգոստոսին՝ Ֆիզուլու, Ջրականի և Որոտանի (Կուբաթլիի), հոկտեմբերին՝ Կովսականի (Զանգելան) շրջանները և դուրս գալ Արաքսի հովիտ:
Հիշեցնենք՝ այդ շրջափուլում ևս ՀՀ ղեկավարը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ միայն չէր խրախուսում այդ հաջողությունները, այլև անընդհատ խանգարում էր հաղթական ընթացքին՝ ստեղծելով արհեստական դժվարություններ՝ բազմիցս ստիպելով՝ հանուն ոչնչի հետ նվիրել ազատագրված հայրենիքը (Քարվաճառի հայտնի դեպքերը վկա):
Այդ նույն ժամանակ Ելցինի սուրհանդակները պարբերաբար այցելել են Ռոբերտ Քոչարյանին՝ ևս հորդորելով դադարեցնել գործողությունները: ՄԱԿ-ը, Լ. տեր-Պետրոսյանի պաշտելի միջազգային հանրությունը ևս բազմիցս պահանջել է կանգնեցնել պատերազմը:
Բայց մարդիկ հասկանում էին՝ ինչ պատմական շանս է տրված իրենց, համառեցին, պայքարեցին, և... կատարվեց Մեծ հրաշքը:
1992-ի խորհուրդը պետք է մտցնել ամեն հայի սիրտ, հայությունը պետք է ապրի 1992-ի խորհրդով, 1992-ի ռիթմով. հիշելով, հավատալով, չկոտրվելով, համառելով, պոռթկալով պիտի շրջե՛լ այս Մեծ կործանման ընթացքը...
Ապավինե՛նք 1992-ի խորհրդին

Ապավինե՛նք 1992-ի խորհրդին։
Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից