«Ջե՛քի, դու այստեղ ե՞ս, որտե՞ղ է Ջեքին». Բայդենը ելույթի ժամանակ փնտրել է 2 ամիս առաջ մահացած կոնգրեսականին. հանգուցյալի կուսակիցները նախագահից ներողություն են պահանջում (տեսանյութ)
ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները վրդովված էին նախագահ Ջո Բայդենի պահվածքից. նախագահը Սպիտակ տանը սովի, սնուցման և առողջության մասին համաժողովի ժամանակ սկսել է ներկաների մեջ փնտրել կոնգրեսական Ջեքի Վալորսկուն, որը մահացել է գրեթե երկու ամիս առաջ։
Նախագահն իր ելույթի ժամանակ փնտրում էր Վալորսկուն և մասնավորապես հարցրել է, թե որտեղ է նա՝ չնայած, որ անցյալ ամիս հայտարարությամբ էր հանդես եկել նրա մահվան կապակցությամբ:
«Ջե՛քի, դու այստեղ ե՞ս, որտե՞ղ է Ջեքին»,-հարցրել է 79-ամյա Բայդենը:
«Երևի նա այստեղ չէ»,-եզրափակել է նախագահը՝ շնորհակալություն հայտնելով մյուս օրենսդիրներին երկկուսակցական ջանքերի համար, որոնք ուղղված են մինչև 2030 թվականը ԱՄՆ-ում սովի և պարենային անապահովության վերացմանը:
Տհաճ միջադեպից հետո հանրապետականներն ամերիկացի առաջնորդից պահանջել են անհապաղ ներողություն խնդրել «անընդունելի» ու «ամոթալի» սխալի համար, գրում է Daily Mail-ը։
«Իսկապես սարսափելի և ամոթալի սխալ. Ջեքին նվիրված առաջնորդ և սիրելի ընկեր էր: Նրա ընտանիքը դրանից ավելիին է արժանի։ Բայդենը և Սպիտակ տան բոլոր աշխատակիցները պետք է ներողություն խնդրեն»,-թվիթերյան միկրոբլոգում գրել է Միսսուրիում Հանրապետական կուսակցության խոսնակ Վիկի Հարցլերը։
Սակայն Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը ներողություն խնդրելու փոխարեն փորձել է բացատրել Բայդենի պահվածքը։ Նա նշել է, որ ամերիկացի առաջնորդը դա արել է, քանի որ վերջին շրջանում հաճախ է մտածում քաղաքականության մասին, քանի որ շատ շուտով պետք է հանդիպի Վալորսկու ընտանիքի հետ։
Սակայն այս արդարացումը չի գոհացրել հանրապետականներին: Հանրապետական օրենսդիրները Ջո Բայդենից պահանջում են ներողություն խնդրել հանգուցյալի ընտանիքից:

Աղբյուրը՝ tert.am