Նախօրեին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է 32-ամյա Նահապետ Մարգարյանը. նա 44-օրյա պատերազմի մասնակից էր
Սեպտեմբերի 28–ին, Ադրբեջանի Զինված ուժերի ագրեսիայի հետևանքով զոհվել է Զինված ուժերի սպա, փոխգնդապետ Նահապետ Մարգարյանը։
32–ամյա Նահապետը Վայոց Ձորի մարզի Թառաթումբ բնակավայրից էր։ Նա սովորել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը և ծառայության անցել Հայաստանի Զինված ուժերում։ Նահապետը 44–օրյա պատերազմի մասնակից էր։
Համայնքի վարչական ղեկավար Վահանիկ Մարկոսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Նահապետը զոհվել է Ջերմուկի ուղղությամբ՝ հակառակորդի կողմից իրականացրած ագրեսիայի հետևանքով։
Նահապետ Մարգարյանն ամուսնացած էր, ունի երկու երեխա։