Լրահոս

29.09.2022 14:53


Երևանի Աճառյան փողոցում հայտնաբերվել է «Լիդեր գռուզ» ՍՊԸ-ի 33-ամյա աշխատակցի դին

Երևանի Աճառյան փողոցում հայտնաբերվել է «Լիդեր գռուզ» ՍՊԸ-ի 33-ամյա աշխատակցի դին

Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։35-ի սահմաններում ՀՀ ոստիկանութան օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աճառյան 44 հասցեի մոտ դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 33-ամյա Մխիթար Ս-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Պարզվել է, որ Մխիթար Ս-ն նշված հասցեի մոտ հոսանքահարվել և տեղում մահացել է։ Նա աշխատում էր «Լիդեր գռուզ» ՍՊԸ-ում։

Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Այս խորագրի վերջին նյութերը