Լրահոս

29.09.2022 15:41


ՀՖՖ-ն դադարեցրեց Խոակին Կապառոսի հետ համագործակցությունը

ՀՖՖ-ն դադարեցրեց Խոակին Կապառոսի հետ համագործակցությունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Խոակին Կապառոսը դադարեցնում են համագործակցությունը։ Տեղեկությունը հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

«Իսպանացի մասնագետն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը»,–ասված է հաղորդագրությունում:

Հայաստանի ֆուտբոլի Ֆեդերացիայի ղեկավարությունը, Խոակին Կապառոսի հետ համատեղ աշխատած անձնակազմը շնորհակալությունն են հայտնում իսպանացի մասնագետին կատարած աշխատանքի համար և նորանոր հաջողություններ մաղթում հետագա կարիերայի ընթացքում։

Այս խորագրի վերջին նյութերը