Աշխարհ

29.09.2022 21:58


Զախարովան մեկնաբանել Է ՄԱԿ դիտորդների մասին Փաշինյանի հայտարարությունը

Զախարովան մեկնաբանել Է ՄԱԿ դիտորդների մասին Փաշինյանի հայտարարությունը

Չի կարելի իրական գործող եռակողմ պայմանավորվածությունները փոխարինել ինչ-որ երեւակայական բանով։ Այս մասին ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր հայ-ադրբեջանական սահմանին տեղակայել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ-ի կամ այլ կազմակերպության դիտորդներ։

Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են, որ հակամարտության կարգավորմանը կօգնի միայն եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացումը։

«Անդրկովկասում իրավիճակը փորձում են ապակայունացնել արտատարածաշրջանային խաղացողները»,-հավելել է Զախարովան:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը