Վայոց Ձորի մարզում. Opel-ը, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է ձորում, պայմանագրային 4 զինծառայող տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 02։50-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ՝ 49-ամյա Արամ Ս-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 152.9 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ, մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Արամ Ս-ն, ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ, 25-ամյա Մհեր Ս-ն, 36-ամյա Արման Պ-ն, 36-ամյա Ալեքսանդր Խ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայքի բուժմիավորում» ՓԲԸ։Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Վայքի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները։
Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Վարորդն ու վիրավորները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ, և հնարավոր է՝ քրեական վարույթը փոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական վարչություն։