Աշխարհ

30.09.2022 13:53


ԼՂ հակամարտության կարգավորման բարենպաստ պայմաններ ստեղծելու համար քննարկվում է ՀԱՊԿ դիտորդներին օգտագործելու հնարավորությունը. Լավրով

ԼՂ հակամարտության կարգավորման բարենպաստ պայմաններ ստեղծելու համար քննարկվում է ՀԱՊԿ դիտորդներին օգտագործելու հնարավորությունը. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ քննարկվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդներին օգտագործելու հնարավորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բարենպաստ պայմաններ ստեղծելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Հիմա քննարկվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդների օգտագործման հնարավորությունը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների պայմանավորվածությունների իրականացման բարենպաստ պայմաններ ստեղծելուն նպաստելու համար: Մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիան և ընդհանուր առմամբ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը, ներառյալ՝ համապատասխան պայմանագրի կնքումը»,-ասել է Լավրովը:

Լավրովը նաև ընդգծել է Անկախ պետությունների համագործակցության աջակցության կարևորությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը