Կհրաժարվի՞ կառավարությունը պարգևավճարներից, թե՞ կշարունակի նույն ոգով
Չնայած բյուջեի փողերը ծախսելու շատ ավելի կարևոր ու առաջնային տեղեր կան, նախորդ չորս ու կես տարիներին կառավարությունը բոլ-բոլ պարգևավճարներ է բաժանել, երբեմն՝ նաև թաքուն։ Չորս ու կես տարվա ընթացքում բաժանված պարգևավճարների գումարը հասնում է 250-300 մլն դոլարի։
Այդքան գումարով կարելի էր պաշտպանության ու անվտանգության ոլորտում բազմաթիվ խնդիրներ լուծել։ Բայց կառավարությունը գերադասել է պարգևավճարները բաժանել։
Պարգևավճարներ բաժանելը, բնականաբար, ինքնանպատակ չէ, ու դա վաղուց տեսնում ենք ոստիկանության գործողություններում։ Պարգևավճարները դարձել են միջոց՝ իշխանությունը պահպանելու համար։
Զարմանալի չէ, որ ամենաշատ պարգևավճարները հատկացվել են հենց ոստիկանությանը։
ից դուրս այդքան գումար հատկացրել են ոստիկանությանը պարգևատրելու համար։
Թե ինչի՞ համար են պարգևատրում ոստիկանությանը, բոլորն էլ տեսնում են։
Պարգևավճարներ Հայաստանում, իհարկե, միշտ էլ եղել են, բայց ոչ երբեք՝ այս ծավալի։ Վերջին տարիներին պարգևավճարը դարձել է, այսպես ասած, օրինական կաշառք տալու ձև։ Պարգևատրում են ոչ թե լավ աշխատանքի, այլ իշխանություններին իրենց հավատարմությունը ցույց տալու համար։
Այնինչ՝ պարգևավճարի նպատակն ու էությունը բոլորովին այլն է։ Պարգևատրում են մարդուն ոչ թե իշխանությանը լավ ծառայելու, այլ լավ աշխատանքի ու իր պարտականությունները, դրված խնդիրները բարձր մակարդակով ու պատշաճ կատարելու համար։ Վաղուց, սակայն, այլևս այդպես չէ։
Նախարարին կարող են ամսվա վերջին աշխատավարձին համարժեք մի քանի հարյուր հազար դրամի պարգևավճար տալ ու մի քանի օր հետո վատ աշխատանքի համար հեռացնել աշխատանքից։ Նույնը՝ նաև մյուս պաշտոնյաների դեպքում։
Էլ ո՞ւր մնաց պարգևավճարի իրական գաղափարը, որի նպատակն աշխատողին խրախուսելն է՝ էլ ավելի լավ աշխատելու համար։
Պարգևավճարի այս համակարգը վաղուց արդեն ամբողջովին կորցրել է իր իմաստը։ Այլ հարց, իշխանությունները կհրաժարվե՞ն դրանից, թե՞ կշարունակեն նույն ոգով մսխել պետական փողերը՝ իրենց իշխանությունը պահպանելու ու «նվիրյալներին» հնարավորինս շատ կաշառելու համար։
Մինչև ամսվա վերջ կներկայացվի հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը, ինչը կտա այս հարցի պատասխանը։ Կշարունակե՞ն մասսայաբար պարգևավճարներ բաժանելու արատավոր պրակտիկան, թե՞ վերջապես խելքի կգան ու այդ գումարները կուղղեն շատ ավելի կարևոր և, առաջին հերթին, պաշտպանական ու անվտանգային խնդիրների լուծմանը։
Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում հաճախ է հայտարարում, թե՝ պաշտպանության համար ինչքան փող ուզել են, տվել ենք։
«Չի եղել իմ վարչապետության օրոք մի դեպք, երբ բանակը մի հարց բարձրացնի, և ես այդ խնդիրը չլուծեմ՝ առնվազն ֆինանսական մասով»,- օրերս Ազգային ժողովում ևս մեկ անգամ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Դժվար է, իհարկե, հավատալ այս հայտարարությանը, երբ տեսնում ենք, թե ինչպիսին է մեր բանակի սպառազինության վիճակը։ Կամ, եթե այդպես է, ինչո՞ւ են բանակում աշխատավարձերն այդքան ցածր։ Ինչո՞ւ բանակում ծառայողը չպիտի ստանար ամենաբարձր աշխատավարձը, այնքան բարձր, որ մարդիկ ոչ թե խուսափեին բանակում ծառայելուց, այլ հերթ կանգնեին։
Եթե նույնիսկ համարենք, որ պաշտպանական գերատեսչությունը նման առաջարկով չի էլ դիմել պետության ղեկավարին, ապա պետության ղեկավարն ինքն էր պարտավոր դա անել և ոչ թե՝ հայտարարեր, թե՝ բանակն ինչքան փող ուզել է, տվել ենք։
Գուցե և չի ուզել, ինչի՞ համար է երկրի ղեկավարը, եթե չի տարբերում առաջնային ու երկրորդայինը։ Այդքան պարգևավճարներ, որ բաժանվում են պետական կառավարման համակարգում, թող բարի լինեին ուղղել եթե ոչ՝ սպառազինության ձեռքբերմանը, ապա գոնե՝ բանակում աշխատավարձերի բարձրացմանը։ Բանակում 10-20 կամ գուցե 50 հազար դրամով աշխատավարձերը բարձրացրել են ու կարծում են, թե մեծ բան են արել։ Հիմա էլ հայտարարում են, որ իբր ոչինչ չեն խնայել բանակի համար։
Ինչո՞ւ պիտի նախարարը 1,5 միլիոն դրամ ստանա, իսկ սահմանը պահող սպան ու պայմանագրայինը, որոնց կյանքն ամեն վայրկյան վտանգից է կախված, պիտի ստանա 200 կամ 300 հազար դրամ։ Եթե կառավարությունը կարող է նախարարին 1,5 մլն դրամ վճարել ամեն ամիս, ապա պարտավոր է գոնե դրա կեսի չափ աշխատավարձ տալ նաև երկրի սահմանները պահող զինվորին։ Իսկ եթե չի կարող, թող չվճարի նաև նախարարին ու մյուս պետական չինովնիկներին։
Սա նույնիսկ պաշտպանության գերատեսչության ղեկավարի խնդիրը չէ, որ դիմի կառավարությանը՝ փող ուզի, կառավարությունն էլ տա կամ չտա։ Սա պետք է լիներ պատերազմի մեջ գտնվող երկրի ղեկավարության առաջնահերթությունը։
Ի՞նչ արժեք ունեն այն հայտարարություններ, որ բանակի համար ոչինչ չենք խնայում, երբ ունենք այսպիսի խղճուկ իրավիճակ։ Հիմա եթե ասես՝ բանակում աշխատավարձերը կրկնապատկեք, վայնասուն կբարձրացնեն, թե՝ բյուջեում փող չկա։ Բանակը պատրաստ են սարքել փողով, զինվորին հասցնել հոգեբանական ծանր հարված, ինչ է թե՝ մի քիչ փող բերեն բանակ։ Բայց նույն հաջողությամբ կշարունակեն իրենց պարգևավճարներ բաժանել։
Դա էլ քիչ է, միլիոնավոր ու միլիարդավոր դրամներ են վատնում անիմաստ գործուղումների վրա, թանկարժեք մեքենաներով համալրում են ծառայողական ավտոպարկը, պետական ապարատում հաստիքներ են բացում իրենց մտերիմներին ու ծանոթներին տեղավորելու, բարձր աշխատավարձեր վճարելու, ծառայողական մեքենաներով, քարտուղարուհիներով ու օգնականներով ապահովելու համար, հսկայական գումարներ են հատկացնում ու վարչապետի ինչ-որ գավաթներ են խաղարկում, տոնական ու ոչ տոնական միջոցառումներ են կազմակերպում, զուգարաններն են վերանորոգում, սանհանգույցները թարմացնում, և այսպես շարունակ, կարծես սրանք են մեր երկրի առաջ այսօր ծառացած ամենաառաջնահերթ խնդիրները։
Չասենք, որ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ միլիարդներ են ծախսում գյուղամիջյան ճանապարհներ ու մանկապարտեզներ կառուցելու կամ վերակառուցելու համար՝ փոխարենը այդ գումարներն ուղղեն երկրի պաշտպանության ամրապնդմանը։ Եթե մեկ-երկու տարի էլ այդ աշխատանքները չարվեն, մեծ բան չի փոխվի, բայց սահմանների պաշտպանությունը, այն էլ՝ հակառակորդի նման ագրեսիվ պահվածքի պայմաններում, չի կարող մեկ-երկու տարի էլ սպասել։

Հակոբ Քոչարյան