Տավուշի մարզում Opel-ը Դիլիջանի 3-րդ ոլորանից մոտ 250 մետր գլորվելով՝ բախվել է ծառերին և կողաշրջված հայտնվել անտառում
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ՝ 50-ամյա Հովհաննես Ղազարյանը Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 88 կմ հատվածում՝ Դիլիջանի 3-րդ ոլորանում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 250 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ բախվել է ծառերին և կողաշրջված վիճակում հայտնվել անտառում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով քաղաքացիների և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատից ժամանած 1 մարտական հաշվարկ հրշեջ-փրկարարների ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողների հետ՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ անանցանելի վայրից մեծ դժվարությամբ դուրս են բերել վիրավորին, ում օպերատիվորեն ժամանած Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա պատգարակով նրան մոտեցրել են օպերատիվորեն ժամանած ոստիկանության Դիլիջանի բաժնի հերթապահ մասի «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենային, որից հետո մոտ 1.5 կմ ոստիկանական «ՈւԱԶ»-ով դանդաղ վիրավորին մոտեցրել են անցանելի վայր, ապա մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ:
Տեղում ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Եփրեմ Գալստյանի հանձնարարականով ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները հսկողություն են իրականացնում, մինչև կռունկի ու քարշակի հարցը լուծեն, որ ավտոմեքենան տեղափոխեն։