Սոթքում պատրաստվում են հրաժեշտ տալ Գևորգին. պայմանագրային զինծառայողը երկու երեխա ուներ, կինն էլ հղի է
Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղից ադրբեջանական վերջին հարձակման հետևանքով երկու զինծառայող է զոհվել, մեկ բնակիչ էլ թշնամու հրետակոծությունից ծանր վիրավորվել է գյուղի ճանապարհին։Սեպտեմբերի 29-ին գյուղի տարեցները. գյուղամիջում հավաքվել ու սպասում էին, թե երբ են բերելու սեպտեմբերի 13-ին՝ ադրբեջանական հարձակման առաջին օրը զոհված Գևորգի մարմինը։
Գյուղացիները «Փաստինֆո»-ին պատմել են, որ պայմանագրային զինծառայողին դժվարությամբ են նույնականացրել. դիակը գրեթե անճանաչելի էր։ Գևորգը, ում ընտանիքն այս օրերին չէր լքել գյուղը, երկու երեխաների հայր էր, կինն էլ հղի է։
Սոթքում պատրաստվում են հրաժեշտ տալ Գևորգին. պայմանագրային զինծառայողը երկու երեխա ուներ, կինն էլ հղի է
Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղից ադրբեջանական վերջին հարձակման հետևանքով երկու զինծառայող է զոհվել, մեկ բնակիչ էլ թշնամու հրետակոծությունից ծանր վիրավորվել է գյուղի ճանապարհին։ Սեպտեմբերի 29-ին գյուղի տարեցները. գյուղամիջում հավաքվել ու սպասում էին, թե երբ են բերելու սեպտեմբերի 13-ին՝ ադրբեջանական հարձակման առաջին օրը զոհված Գևորգի մարմինը։