Լրահոս

01.10.2022 08:15


Այսօր ծերերի միջազգային օրն է

Այսօր ծերերի միջազգային օրն է

Այսօր աշխարհը նշում է Ծերերի միջազգային օրը (International Day of Older Persons):

Այն հռչակվել է 1990 թվականին՝ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի կողմից։

Այս օրը ծերերի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ասոցիացիաներն ամբողջ աշխարհում կազմակերպում են բազմաթիվ միջոցառումներ: Իսկ հասարակական կազմակերպություններն ու հիմնադրամներն իրականացնում են բարեգործական ակցիաներ:

ՄԱԿ–ի տվյալներով՝ 2050թ. 60 և ավելի տարիք ունեցող մարդկանց թիվն աշխարհում կգերազանցի 2 միլիարդը` կազմելով աշխարհի բնակչության մոտ 20%-ը: Արդյունքում մարդկության պատմության մեջ առաջին անգամ ծերերի թիվը կգերազանցի երեխաների թվին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը