Աշխարհ

01.10.2022 11:26


Թուրքիան չի ընդունում Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի՝ Ռուսաստանի Դաշնությանը միանալու որոշումը

Թուրքիան չի ընդունում Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի՝ Ռուսաստանի Դաշնությանը միանալու որոշումը

Թուրքիան չի կարող ընդունել Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի՝ Ռուսաստանի Դաշնությանը միանալու որոշումը, այս մասին ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:

«Թուրքիան չի ճանաչել Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին 2014 թվականի ոչ լեգիտիմ հանրաքվեով և ամեն անգամ ընդգծել է իր ամուր աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը: Համաձայն 2014 թվականին ընդունված այս դիրքորոշման՝ մենք մերժում ենք Ռուսաստանի որոշումը՝ միացնել Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանները: Այս որոշումը, որը միջազգային իրավունքի հաստատված սկզբունքների կոպիտ խախտում է, չի կարող ընդունվել»,-ասված է հայտարարության մեջ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Սեպտեմբերի 23-ից 27-ը Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի մարզերում հանրաքվեներ են անցկացվել Ռուսաստանին միանալու հարցով։ Բնակիչների ճնշող մեծամասնությունը կողմ էր Ռուսաստանի Դաշնությանն անդամակցելուն։

Ուրբաթ օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԿԺԴՀ-ի և ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների ղեկավարները համաձայնագրեր են ստորագրել Ռուսաստանին միանալու վերաբերյալ։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը