Աշխարհ

01.10.2022 12:42


Կալիֆորնիայի նահանգապետը ստորագրել է Ապրիլի 24-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու օրինագիծը

Կալիֆորնիայի նահանգապետը ստորագրել է Ապրիլի 24-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու օրինագիծը

Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը ստորագրել է ապրիլի 24-ը նահանգում որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու օրինագիծը, որի հեղինակն է Կալիֆորնիայի նահանգային ժողովի պատգամավոր Ադրին Նազարյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ադրին Նազարյանի գրասենյակից:

«Որպես Ցեղասպանությունից տուժած հասարակության անդամ, դժվարանում եմ նկարագրել, թե որքան կարևոր է սա բոլոր նրանց համար, որոնք երկար ժամանակ դիմացել են մեր ցավի և պատմության միտումնավոր ժխտմանը: Այսօր երկրի խոշորագույն նահանգը պարտավորություն է վերցրել ամեն տարի հիշել Ցեղասպանության հետևանքները: Մենք հիշում ենք բոլորին, որոնք ցեղասպանությունների զոհ են դարձել: Մենք աջակցում ենք բոլոր նրանց, ովքեր կրում են ցեղասպանությունների հետևանքները»,-ասել է Նազարյանը:

Այս խորագրի վերջին նյութերը