Քաղաքական

03.10.2022 09:00


Առաջարկել է հայ-ադրբեջանական դելիմիտացիայի հանձնաժողովի նիստն անցկացնել հոկտեմբերին (տեսանյութ)

Առաջարկել է հայ-ադրբեջանական դելիմիտացիայի հանձնաժողովի նիստն անցկացնել հոկտեմբերին (տեսանյութ)

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովը Ժնեւում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած հանդիպման ժամանակ առաջարկել է հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցով հանձնաժողովի նիտի ժամկետը փոխել, եւ անցկացնել ոչ թե նոյեմբերին, ինչպես որ պայմանավորվել էին, այլ հոկտեմբերին։ Ադրբեջանական կողմը նշել է, որ առաջարկի համար հիմք է հանդիսացել վերջին սահմանային լարվածությունը «չդելիմիտացված սահմանի» վրա։

Բաքուն նաեւ պնդել է, որ հայկական կողմը իր զորքերը պետք է դուրս բերի «ադրբեջանական տարածքներից» եւ ամենակարճ ժամկետներում բացի տրանսպորտային հաղորդակցության ուղիները, ինչպես որ սահմանված է հայտնի եռակողմ հայտարարություններում։

Աղբյուրը՝ hraparak.am

***

ՀՀ ԱԳՆ-ից էլ հայտնում են, որ Արարատ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը՝ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման և բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ։ Կարևորվել է սահմանային իրավիճակի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը։

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի ԶՈՒ իրականացրած պատերազմական հանցագործությունները հստակ գնահատականի պետք է արժանանան միջազգային ատյանների կողմից, իսկ հանցագործները՝ պատասխանատվության ենթարկվեն։

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ, այդ թվում` Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման միջոցով։

Դրական է գնահատվել երկուստեք ըմբռնումը, որ տարածաշրջանային տրանսպորտային ուղիները պիտի ապաշրջափակվեն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։

Այս խորագրի վերջին նյութերը