Լրահոս

03.10.2022 11:33


Կոտայքի մարզում 40-ամյա վարորդը 06-ով կոտրել է երկաթբետոնե արգելապատնեշներն ու 25 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում

Կոտայքի մարզում 40-ամյա վարորդը 06-ով կոտրել է երկաթբետոնե արգելապատնեշներն ու 25 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում

Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզւմ։ Ժամը 23։50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 40-ամյա Մկրտիչ Խ-ն իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատեշներին, կոտրել դրանք և մոտ 25 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Մկրտիչ Խ-ն տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկրարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարնեը, ովքեր ճոպաններով ու պատգարակով դուրս են բերել և մոտեցրել դիատարին, այնուհետև փակել են ավտոմեքենայի գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Ավտոմեքենայի կողքին փրկարարները հայտնաբերել են նաև «Ֆ-1» նռնակ, և այն վնասազերծելու համար դեպքի վայր են ժամանել ԱԻՆ սակրավորները։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան վերամբարձ կռունկով պետք է դուրս բերվի և քարշակով տեղափոխվի ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Այս խորագրի վերջին նյութերը