Լրահոս

03.10.2022 13:30


Կոտայքի մարզում Nissan XTrail-ը բախվել է կամրջի բետոնե հատվածին ու ճաղավանդակներին և հայտնվել ճանապարհի մեջտեղում

Կոտայքի մարզում Nissan XTrail-ը բախվել է կամրջի բետոնե հատվածին ու ճաղավանդակներին և հայտնվել ճանապարհի մեջտեղում

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Nissan XTrail մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 20 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջիի բետոնե հատվածին ու երկաթե ճաղավանդակին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը օպերատիվորեն ժամանած «Աբովյան» ԲԿ-ի բժիշկների և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկրարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարների կողմից տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ հայտնելով, որ իրեն լավ է զգում։

Փրկարարները հոսանքարկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. եղել է սթափ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի հետ տեխնիկական խնդիրը, եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր է՝ բախվեր մի քանի ավտոմեքենաների։

Վթարի փաստով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտում նյութեր են նախապատրաստվում։ Պարզվում է վարորդի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը