Լրահոս

04.10.2022 19:13


Քոլեջում վախի մթնոլորտ է ստեղծվել, հանցագործություն է նման ղեկավարին իր պաշտոնում թողնելը․ Արմավիրի քոլեջի մանկավարժները պահանջում են տնօրենի հրաժարականը

Քոլեջում վախի մթնոլորտ է ստեղծվել, հանցագործություն է նման ղեկավարին իր պաշտոնում թողնելը․ Արմավիրի քոլեջի մանկավարժները պահանջում են տնօրենի հրաժարականը

Արմավիրի տարածաշրջանային քոլեջի դասախոսները բողոքի ակցիա են իրականացրել ԿԳՄՍ նախարարության դիմաց: Նրանք սեպտեմբերի 8-ից գործադուլ են սկսել և պահանջում են հեռացնել քոլեջի տնօրեն Անգին Արշակյանին, նշանակել ժամանակավոր պաշտոնակատար:

Դասախոսները նշում են, որ տնօրենը բազմաթիվ անօրինություններ է արել և իրենք փաստեր ունեն իրենց ձեռքի տակ։

«Մենք պահանջում ենք, որ ապացուցեն, որ 50 ուսուցչի խոսքն ունի արժեք, եւ չպետք է ոտնահարվեն ուսուցիչների իրավունքները: Վերջիվերջո ապացուցեք, որ մենք ապրում ենք ժողովրդավարական, իրավական պետությունում: Մեր բոլոր փաստարկները հիմնավոր են և այդպիսի ղեկավարին թողնել աշխատի նույն պաշտոնում, հանցագործություն է: Նման ղեկավարները պետք է հեռացվեն: Մենք շարունակելու ենք մեր գործադուլը, մինչև հասնենք մեր նպատակին: Հույս ունենք արժանանալ նախարարության ուշադրությանը»,-ասացին նրանք։

Դասախոսներից մեկը նշեց, որ սկզբնական շրջանում խնդիրներ չեն եղել նոր տնօրենի հետ, սակայն ժամանակի ընթացքում նրա հետ աշխատելը դարձել է անհնարին։

«Երբ մի աշխատող իր «հա»-ին «չէ» է ասում, հայտնվում է սև ցուցակում, նրա նկատմամբ սկսում են հետապնդումներ, կոլեկտիվում ստեղծվել է մի վիճակ, երբ սկսեցինք իրար չվստահել, քոլեջում վախի մթնոլորտ է ստեղծվել»,-ասաց բողոքի բողոքի ակցիա իրականացնող դասախոսներից մեկը։

Նրանք նշեցին, որ սեպտեմբերի 8-ից գործադուլ են հայտարարել, բայց նախարարության պահանջով սեպտեմբերի 24-ից դասապրոցեսը սկսվել է, և այսօր տնօրենի կողմից արժանանալով արհամարհանքի, նորից ոտքի են կանգնել:

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը