Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը չենք քննարկելու որևէ միջազգային կենտրոնի հետ․ Ալիև
Ադրբեջանի «Ղարաբաղյան շրջանում» ապրող հայերը մեր քաղաքացիներն են, և հարցը, թե ինչպես ենք մենք կարգավորելու նրանց կյանքը, մենք չենք քննարկելու որևէ միջազգային կենտրոնի հետ։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ Աղդամում կայացած Ադրբեջանական քաղաքաշինության ազգային համաժողովում ունեցած իր ելույթում։
Ալիևը ևս մեկ անգամ հայտարարել է, որ «Ղարաբաղը Ադրբեջան է»։
***
Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը երկար չի տևի։ Նման հույս է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ելույթ ունենալով Աղդամում կայացած համաժողովում, փոխանցում է Sputnik Азербайджан-ը։
«Մենք որոշակի լավատեսություն ունենք խաղաղ գործընթացի հարցում, քանի որ վերջերս կայացել է ԱԳ նախարարի հանդիպումը, նման կարգի առաջին հանդիպումը՝ խաղաղության պայմանագրի նախագծի նախապատրաստման օրակարգով»,-ընդգծել է նա:
Ալիևը նաև հայտարարել է, որ «Բաքվում գիտեն այն մարտավարության մասին, որը սովորաբար կիրառում է Երեւանը, երբ չի ցանկանում համաձայնության գալ, եւ կոչ է արել զերծ մնալ նման քաղաքականությունից»։
«Եթե դա Հայաստանի ընտրությունն է, ուրեմն նրանք ևս մեկ լուրջ սխալ են գործում»,-փաստացի սպառնացել է Ալիևը:

Աղբյուրը՝ yerevan.today