Քաղաքական

05.10.2022 14:06


Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը երկար չի տևի. Ալիև

Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը երկար չի տևի. Ալիև

Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը երկար չի տևի։ Նման հույս է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ելույթ ունենալով Աղդամում կայացած համաժողովում, փոխանցում է Sputnik Азербайджан-ը։

«Մենք որոշակի լավատեսություն ունենք խաղաղ գործընթացի հարցում, քանի որ վերջերս կայացել է ԱԳ նախարարի հանդիպումը, նման կարգի առաջին հանդիպումը՝ խաղաղության պայմանագրի նախագծի նախապատրաստման օրակարգով»,-ընդգծել է նա:

Ալիևը նաև հայտարարել է, որ «Բաքվում գիտեն այն մարտավարության մասին, որը սովորաբար կիրառում է Երեւանը, երբ չի ցանկանում համաձայնության գալ, եւ կոչ է արել զերծ մնալ նման քաղաքականությունից»։

«Եթե դա Հայաստանի ընտրությունն է, ուրեմն նրանք ևս մեկ լուրջ սխալ են գործում»,-փաստացի սպառնացել է Ալիևը:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը