Ռուսաստանին Հայաստանից հեռացնելու մասին հայտարարությունները շահարկումներ են. Կոպիրկին (տեսանյութ)
Ռուսաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանի հարևանն է, ուստի հայտարարություններն այն մասին, թե Ռուսաստանը երես է թեքում տարածաշրջանից, թե Ռուսաստանը երես է թեքում Հայաստանից, ոչ այլ ինչ է, քան շահարկումներ։ Միանգամայն պաշտոնապես և հաստատապես հայտարարում եմ։ Այս մասին հոկտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի համար շատ կարևոր է, որպեսզի այս տարածաշրջանը լինի խաղաղ, առանց առանցքների, տարածաշրջան, որը կնպաստի տարածաշրջանային և միջազգային տնտեսական գործընթացներին։ «Ռուսաստանի համար դա շատ, շատ կարևոր, կենսական նշանակություն ունի»,-ընդգծեց դեսպանը։
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթի հոդվածին, ապա դեսպանը հիշեցրեց, որ որոշակի մեկնաբանություն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ի՞նչ կարող եմ ավելացնել դրան»,-հռետորական հարց ուղղեց Կոպիրկինը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը հոդված էր հրապարակել՝ վկայակոչելով անանուն աղբյուրը, որում հիշատակված է տխրահռչակ «Լավրովի պլանը», Ռուսաստանի շահագրգռվածությունը Լեռնային Ղարաբաղի հարավային շրջանների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու հարցում։ Դրանում ընդգծվում է, որ Հայաստանի տարածքով անցնող ադրբեջանական միջանցքի շահառուն Ռուսաստանն է։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրապարակումն անհեթեթություն է անվանել։

Աղբյուրը` news.am