Անընդունելի է «Հավաստի Աղբյուրի» անունից իրականացվող Հայաստանում հակառուսական մթնոլորտ ձևավորելու և մեր երկիրն աշխարհաքաղաքական սուր հակամարտության թատերաբեմ դարձնելու քաղաքականությունը․ «Հայաստան» խմբակցություն
Հարգելի՛ հայրենակիցներ,
Ադրբեջանը, օգտվելով Հայաստանի օրվա իշխանությունների հանցավոր անգործությունից ու մուրացկանային քաղաքականությունից, ոտնձգություններ է իրականացնում մեր երկրի նկատմամբ: Օկուպացված են ՀՀ տարածքները, վտանգված է մեր ինքնիշխանությունը և ՀՀ քաղաքացիների կյանքի իրավունքը:
Միևնույն ժամանակ արձանագրում ենք «խաղաղության դարաշրջան» խոստացած ու այդ խոստմամբ խաբեությամբ քվե կորզած օրվա իշխանությունների լիակատար ձախողումն արտաքին քաղաքականության, բանակաշինության, պետական կառավարման ոլորտներում: Այս ամենը վկայում է Նիկոլ Փաշինյանի ոչ լեգիտիմության մասին։
Մեզ համար անընդունելի են Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ անկախության հռչակագրին հակասող հայտարարությունները։
Մենք դրական ենք գնահատում Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նիստում վերահաստատված դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, այն է՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման արդյունքների լրիվ ու անսակարկելի ճանաչում։
Դատապարտում ենք իշխանությունների ներքին ու արտաքին քաղաքականությունը, որը վերջնականապես փլուզում է անվտանգության այն փխրուն համակարգը, որը դեռևս հայկական պետականությանը հնարավորություն է տալիս գոյություն ունենալ:
Թաքնվելով «Հավաստի Աղբյուրի» անվան տակ՝ օրվա իշխանությունը նախապատրաստում է հայ ժողովրդին նոր՝ մահացու զիջումների և զուգահեռաբար խրախուսում հակառուսական հիստերիան՝ փորձելով իր ձախողումների մեղավորներ նշանակել: Եվ դա այն դեպքում, երբ Արցախի անվտանգության ու արցախահայության կյանքի իրավունքը ռուսական խաղաղապահներն են ապահովում, իսկ հայ-թուրքական սահմանին ռուսական ռազմաբազա է տեղակայված:
Հայաստանի ու Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումների հետ կապված մեր ժողովուրդը բազմաթիվ հարցեր ունի Ռուսաստանի Դաշնության ու ՀԱՊԿ-ի վարքագծի կապակցությամբ, բայց այս ամենով հանդերձ անընդունելի է «Հավաստի Աղբյուրի» ու նրա քարոզչագործիքների անունից իրականացվող քաղաքականությունը՝ Հայաստանում հակառուսական մթնոլորտ ձևավորելու և մեր երկիրն աշխարհաքաղաքական սուր հակամարտության թատերաբեմ դարձնելու ուղղությամբ:
Հայաստանը Ռուսաստան-Արևմուտք հակադրության մեջ մանրադրամ դարձնելու օրվա իշխանության արկածախնդրային քաղաքականությունը մեր երկրի համար կործանարար հետևանքների կարող է հանգեցնել: Համոզված ենք, որ միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր ռազմավարական-դաշնակցային-բարեկամական հարաբերությունները վերականգնել Ռուսաստանի ու Իրանի հետ, ինչպես նաև վստահելի, կանխատեսելի ու հարգանք վայելող գործընկեր դառնալ Արևմուտքի հետ հարաբերություններում:
Հարգելի՛ հայրենակիցներ,
ՀՀ անկախության հռչակագրում նշված դրույթները չեն կարող սակարկման առարկա դառնալ։
ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը ենթակա են պաշտպանության բոլոր միջոցներով։ Մենք կողմ ենք հարևանների հետ համակեցության կանոններ գտնելուն ու հարաբերություններ հաստատելուն, բայց դրանք չպետք է լինեն մեր անվտանգության ու արժանապատվության հաշվին։ Դեմ ենք միջպետական կոմունիկացիաների գործարկումը միջանցքային տրամաբանությամբ իրականացնելուն։
Իրական ու արժանապատիվ խաղաղությունը հնարավոր է ապահովել միայն պետության արդյունավետ ներքին ու արտաքին քաղաքականությամբ, պրոֆեսիոնալ թիմով, բանակի վերականգնմամբ, հանրային լայն համախմբում ու համերաշխություն ապահովելով, Հայաստանի կողմից նոր բանակցողով:

05.10.22