Իշխանասարում զոհված Հակոբ Էյլենջյանն ապագա ծրագրավորող էր․ նա փետրվարին պետք է զորացրվեր
Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն ադրբեջանական զինուժի հարձակման հետեւանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Հակոբ Էյլենջյանը։
19–ամյա Հակոբը Երեւանի Նոր Արեշ թաղամասից էր։ Նա սովորել էր Երեւանի թեթեւ արդյունաբերական քոլեջում։ Հակոբն ապագա ծրագրավորող էր։
«Հակոբը կարող էր բանակ զորակոչվել ուսումն ավարտելուց հետո, սակայն նախորդ տարվա հունվարին դիմում գրեց ու կամավոր զորակոչվեց բանակ։ Շատ էր ցանկանում մասնագիտանալ իր աշխատանքում, վերադառնալուց հետո անպայման շարունակելու էր ուսումը»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Հակոբի քույրը։
Հակոբը զբաղվել էր ըմբշամարտով։ Տիրապետում էր կաշվեգործության։
«Հակոբը խելացի, համեստ, դաստիարակված տղա էր։ Իրեն սիրում էին բոլոր ուսուցիչները։ Տաղանդավոր երեխա էր, դպրոցական տարիներին՝ «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների ընթացքում, ինքը մեր փողոցում իր սեփական փոքրիկ տաղավարն ուներ, որտեղ իր ձեռագործ իրերն էին ցուցադրվում»,-նշեց Հակոբի դասղեկը՝ Գոհար Համբարձումյանը։
Հակոբը ծառայում էր Գորիսում։ Նա պետք է զորացրվեր 2023 թվական փետրվարին։ Ընտանիքի փոքր զավակն էր, ուներ իրենից մեծ քույր։
Հակոբը զոհվել է Իշխանասարի ուղղությամբ մղված մարտերում՝ դիպուկահարի կրակոցից։
Հակոբը եղել է սեպտեմբերի 20-ին Ադրեբեջանի կողմից Հայաստանին փոխանցված 95 զոհված զինծառայողների թվում։