Լրահոս

06.10.2022 10:11


Առանձնակի դաժանությամբ սպանություն՝ Երևանում, բնակարանում հայտնաբերվել է 41-ամյա կնոջ դի

Առանձնակի դաժանությամբ սպանություն՝ Երևանում, բնակարանում հայտնաբերվել է 41-ամյա կնոջ դի

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։10-ի սահմաններում ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն, որ Նուբարաշեն վարչական շրջանի 6-րդ փողոցի շենքերից մեկի բնակիչը տևական ժամանակ է չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ Նուբարաշենի թիվ 10-րդ հրշեջ- փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, բացելով տան դուռը, հյուրասենյակում հայտնաբերել են կնոջ դի, արնաշաղախ վիճակում։

Ոստիկանների ահազանգով ժամանել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Գևորգ Բազրյանի և Մկրտիչ Ուրմշատյանի գլխավորությամբ։

Տեղում բաժնի պետի որոշմամբ՝ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ սպանվածը նշված հասցեի բնակիչ 41-ամյա Աստղիկ Մ․-ն էր։

Բժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կա դանակի մի քանի հարվածի հետքեր։

Ոստիկաններն ու քննիչներն արդեն պարզել են ենթադրյալ սպանություն կատարողի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ նրան և հանցագործություն գործիք դանակը հայտնաբերելու ոււղությամբ։

Քիչ առաջ Երևանի գնդի պարեկները նշված փողոցի թիվ 130 շենքի բակում հայտնաբերել են Lada Priora մակնիշի ավտոմեքենա, որն, ըստ տեղեկությունների՝ կապ ունի սպանության հետ։ Եվ նշված տարածքը պարեկները նույնպես սահմանազատել են։

Այս խորագրի վերջին նյութերը