«Հաքերները կարող են հասանելիություն ստանալ WhatsApp-ի օգտատերերի անձնական տվյալներին»․ Telegram-ի հիմնադիրը հորդորել է չօգտվել մեսենջերից
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը նախազգուշացրել է WhatsApp մեսենջերի անվտանգության համակարգի հետ կապված խնդրների մասին, ինչը կարող է հաքերներին հեռախոսի օգտատիրոջ անձնական տվյալներին լիարժեք հասանելիություն ապահովել: Ինչպես գրել է Դուրովը թելեգրամյան իր ալիքում, դա կարելի է անել՝ պարզապես օգտատիրոջը վտանգավոր տարրեր պարունակող տեսանյութ ուղարկելով կամ տեսազանգին պատասխանելով։
«Հաքերները կարող են լիարժեք հասանելիություն ունենալ այն ամենին, ինչը կա WhatsApp-ի օգտատերերի հեռախոսներում: Դա հնարավոր է դարձել անվտանգության համակարգում առկա խնդրի հետևանքով, որն ընկերությունը նախորդ շաբաթ է հայտնաբերել»,-նշել է Դուրովը՝ հավելելով, որ WhatsApp-ն արդեն 13 տարի գաղտնի հսկողության գործիք է հանդիսանում։
Դուրովի խոսքով՝ անվտանգության համակարգի հետ կապված նմանատիպ խնդիրներ հայտնաբերվել են նաև 2017-2020 թվականներին, իսկ 2016-ին մեսենջերում օգտատերերի տվյալներն ընդհանրապես գաղտնագրված չեն եղել։ Telegram-ի հիմնադիրը վստահ է, որ նույնիսկ WhatsApp-ի վերջին թարմացումները չեն պաշտպանում հաքերային հարձակման վտանգից։

Աղբյուրը` tert.am