Քաղաքական

06.10.2022 13:06


Նիկոլենք հայրենիքի պաշտպանությունը նույնացրել են պատժի հետ

Նիկոլենք հայրենիքի պաշտպանությունը նույնացրել են պատժի հետ

7or.am-ի տեղեկություններով, եռամսյա զորահավաքների (որոնցում հիմնականում ներգրավել են ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց) մասնակիցների նկատմամբ կիրառվում են աննախադեպ միջոցներ։ Չնայած մարտական հերթապահության ժամանակ զորքերի հերթափոխի համար բանակում սահմանված հատուկ ժամկետներին՝ այս հավաքների շրջանակներում օգոստոսի 1-ին զորակոչված տղաները հերթապահում են արդեն 55 օր (3 օր ընդմիջումով)։

Առաջին հերթափոխը կատարվել է միայն 28-օրյա հերթապահությունից հետո․ սեպտեմբերի 9-ին նրանց փոխարինել են ժամկետային զինծառայողներ, սակայն սեպտեմբերի 13-14-ին իրավիճակի սրացման ժամանակ նրանց կրկին բարձրացրել են դիրքեր, ինչը հասկանալի է։ Սակայն դրանից հետո նրանք հերթապահում են առանց դադարի, իսկ նոր հերթափոխը կկատարվի միայն հերթապահության 67-րդ օրը։ Դա նոնսենս է, եթե հաշվի առնենք, որ բոլոր մոբիլիզացվածները սովորական տղաներ են՝ հիմնականում 40-45 տարեկանից բարձր։ Կոնկրետ ուղղություններ ու դիրքեր չենք նշում՝ հասկանալի պատճառներով։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժամանակին Անդրանիկ Քոչարյանը սպառնում էր «պատժել» ընդդիմության հանրահավաքներին մասնակցող քաղաքացիներին եռամսյա ուսումնամարզական հավաքով և ուղարկել նրանց առաջին գիծ՝ ակնհայտ է դառնում, որ իշխանություններն իսկապես որոշել են հայրենիքին ծառայելը դարձնել պատժատեսակ։ Չնայած տղաների պատրաստակամությանը՝ կանգնելու իրենց դիրքերում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է մարտական առաջադրանքները կատարելու համար, դիրքերում հերթապահողներին չփոխարինելու փաստը լուրջ կասկածների տեղիք է տալիս կատարվածի դիտավորության վերաբերյալ։

Նաև հաշվի առնելով, որ հակառակորդը դիրքերում հերթափոխում է իր զորքերը 10 օրը մեկ՝ մեր զինվորների հոգնածությունն ու առանց հերթափոխի մնալը կարող է ունենալ ողբերգական հետևանքներ։

Պաշտպանության նախարարության թեժ գծին տղաների հարազատների բազմաթիվ դիմումները չեն կարողացել շտկել իրավիճակը, ուստի կոչ ենք անում կոմպետենտ կառույցներին կարգավորել ստեղծված իրավիճակը՝ անդառնալի հետևանքներից խուսափելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը