Աշխարհ

06.10.2022 13:35


Սարսափելի դեպք Թաիլանդում. նախկին ոստիկանը 34 մարդու է սպանել, որոնցից 22-ը երեխաներ են (տեսանյութ)

Սարսափելի դեպք Թաիլանդում. նախկին ոստիկանը 34 մարդու է սպանել, որոնցից 22-ը երեխաներ են (տեսանյութ)

Թաիլանդի հյուսիս-արևելքում մանկական զարգացման կենտրոնի վրա կատարված զինված հարձակման հետևանքով 34 մարդ Է մահացել: Թաիլանդի Խաոսոդ պարբերականը, հղում անելով Նոնգ Բուա Լամպհու նահանգի Նա-Կլանգ շրջանի ոստիկանությանը, հայտնում է, որ զոհերի թվում 22 երեխա կա, որոնք քնած են եղել մանկական հաստատությունում։

Հանցագործին հաջողվել է փախչել։ Պարզվել է, որ նա ոստիկանության նախկին աշխատակից է. դժգոհ է եղել, որ իրեն հեռացրել են պետական ծառայությունից։

Իրավապահ մարմինները փնտրում են հանցագործին և տեղի բնակչությանը զգուշացնում, որ նա կարող է նոր արյունալի միջադեպեր հրահրել:

Ինչպես հաղորդում է տեղական հեռուստատեսությունը, հնարավոր է` հանցագործը թմրանյութերի ազդեցության տակ լինի։

Տեղեկություններ կան, որ նա ինքնասպան է եղել:

Այս խորագրի վերջին նյութերը