Աշխարհ

06.10.2022 19:16


Զախարովան անդրադարձել է ՀԺ-ի «հավաստի աղբյուրի» հայտնած տեղեկություններին

Զախարովան անդրադարձել է ՀԺ-ի «հավաստի աղբյուրի» հայտնած տեղեկություններին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ի թիվս այլնի լրագրողի խնդրանքով անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթում օրեր առաջ հրապարակված հոդվածին, որում, վկայակոչելով հավաստի աղբյուրի, նշված է, թե ինչ ցանկություններ ունի Ռուսաստանը Հայաստանի վերաբերյալ։

Զախարովայի խոսքով՝ եթե տվյալ հոդվածում նշվում է, որ ՌԴ-ն ինչ-որ ճնչում է գործադրում ՀՀ-ի վրա, ապա այդ հարցի պարզաբանման համար պետք է դիմել ՀՀ իշխանություններին, որպեսզի նրանք կա՛մ հաստատեն, կա՛մ հերքեն այդ տեղեկությունը:

«Եթե դա լիներ պաշտոնական հայտարարություն, կմեկնաբանեինք, բայց ներողություն, հավաստի աղբյուրին հղումը, մեր կոմպետենցիան չէ: Եվ որ ամենակարևորն է՝ խոսքն այլ երկիր մասին է, որտեղ կան իշխանություններ, որոնք կարող են միանգամայան հանգիստ ու բաց այդ մասին խոսել»,-ասել է Զախարովան:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը