Աշխարհ

06.10.2022 22:00


«Աստիճանաբար մոտենում ենք խաղաղությանը․ ընթրիքից հետո կրկին միասին կհավաքվենք»․ Ալիևը հարցազրույց է տվել Պրահայում

«Աստիճանաբար մոտենում ենք խաղաղությանը․ ընթրիքից հետո կրկին միասին կհավաքվենք»․ Ալիևը հարցազրույց է տվել Պրահայում

Հուսով եմ՝ աստիճանաբար մոտենում ենք խաղաղությանը։ Գնահատում եմ այդ ուղղությամբ Շառլ Միշելի աշխատանքը, որովհետև, ինչպես հայտնի է, Բրյուսելում մի քանի անգամ եռակողմ հանդիպումներ են անցկացվել, և ամեն անգամ մենք ավելի ենք մոտեցել խաղաղությանը, Պրահայում ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։

Ալիևն, անդրադառնալով այսօր կայացած քառակողմ հանդիպմանը, նշել է․

«Այս հանդիպման ընթացքում կարևոր հարցեր են քննարկվել, և ես կարծում եմ, որ այս հանդիպումը կարևոր նշանակություն կունենա խաղաղության պայմանագիրը կնքելու համար։ Համենայն դեպս, շփումները շարունակվում են։ Մենք պայմանավորվել ենք, որ ընթրիքից հետո կրկին միասին կհավաքվենք։ Ամեն դեպքում, խաղաղության գործընթացն իմպուլս է ստացել»,-ասել է Ալիևը։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը