Քաղաքական

07.10.2022 07:20


Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը մինչև 2022թ․ վերջը կարող է ստորագրվել․ Ալիև

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը մինչև 2022թ․ վերջը կարող է ստորագրվել․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագիրը մինչեւ 2022 թվականի վերջը կարող է ստորագրվել, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Հայաստանի կողմից բարի կամքի դրսեւորման դեպքում խաղաղության պայմանագիրը մինչեւ տարեվերջ կարող է կնքվել։ Ժամանակն անցնում է, մեր նախաձեռնություններն այդքան հեշտությամբ առաջ չեն գնում։ Թեեւ արտգործնախարարների առաջին հանդիպումը կոնկրետ արդյունքների չբերեց, բայց կարծում եմ, որ դա դրական քայլ է: Կարծում եմ, որ եթե մոտ ժամանակներս որոշում կայացվի, երկու երկրների աշխատանքային խմբերը կսկսեն աշխատանքը խաղաղության պայմանագրի տեքստի վրա, մենք կկարողանանք համաձայնության գալ մինչեւ տարեվերջ»,-Պրահայում ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ալիեւը։

Նրա խոսքով՝ «ոչ ոք՝ ոչ հայկական կողմը, ոչ էլ Եվրոպական խորհուրդը հարցեր չունեն ադրբեջանական կողմի հռչակած հինգ սկզբունքների վերաբերյալ»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը