Քաղաքական

07.10.2022 08:08


Արցախը չի եղել, չի լինելու Ադրբեջանի կազմում, և որևէ մեկը չի կարող դա մեզ պարտադրել․ Դավիթ Բաբայան

Արցախը չի եղել, չի լինելու Ադրբեջանի կազմում, և որևէ մեկը չի կարող դա մեզ պարտադրել․ Դավիթ Բաբայան

Որևէ մեկն Արցախը չի ճանաչել Ադրբեջանի կազմում՝ բացի Ադրբեջանից և Թուրքիայից, Oragir.news-ի հետ զրույցում հայտարարել է Արցախի Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով նախօրեին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը։

Ավելի վաղ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե Հայաստանը դեռևս 2007 թվականին Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել ՀՀ՝ այդ ժամանակվա ԱԳՆ Վարդան Օսկանյանի հեղինակությամբ։

«Այդ դեպքում ինչո՞ւ էին այդքան տարիներ բանակցություններ ընթանում, և Ալիևը հայտարարում էր, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախը»,-սրա վերաբերյալ ասել է Արցախի արտգործնախարարը։

Բաբայանը հավելել է՝ Արցախի՝ Ադրբեջանի կազմում հայտնվելը կբերի հայության կործանման ու բարոյազրկման։

«Եթե մենք որպես ազգ դա ճանաչենք, հաստատ կդադարենք գոյություն ունենալ։ Սա մեր հավաքական մոտեցումն է»,-եզրափակել է Արցախի ԱԳ նախարարը։

Այս խորագրի վերջին նյութերը