Աշխարհ

07.10.2022 11:03


Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի․ իրանական պորտալ

Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի․ իրանական պորտալ

Իրանական «Irdiplomacy» վերլուծական պորտալը հոդված է հրապարակել «Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի» վերնագրով։

Հոդվածագիրը նշում է, որ Ադրբեջանի պաշտոնյաների, մասնավորապես Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները շատ տարօրինակ են։ Ադրբեջանցի պաշտոնյաները եվրոպացի քաղաքական գործիչների, մասնավորապես Էմանուել Մակրոնի հետ հանդիպումների ժամանակ բացահայտորեն հայտարարում են Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման և հայկական հողերի օկուպացիայի մասին։

Լրատվամիջոցը գրում է, որ, ըստ Կովկասի փորձագետների, Ադրբեջանի վերջին ագրեսիայի նպատակն է ստիպել Հայաստանին միջանցք տրամադրել իր տարածքով, նույնիսկ նոր պատերազմի գնով։

Հոդվածում ընդգծվում է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանն ուղղված Իրանի դիվանագիտական ջանքերը։ Մասնավորապես, նշվում է Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսի պաշտոնում Մորթեզա Աբեդին Վարամինի նշանակումը։ Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը Աբեդին Վարամինը հույս է հայտնել, որ Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության գործունեությունը կնպաստի բոլոր ոլորտներում երկու երկրների հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը։ Հայաստանն իր հերթին բարձր է գնահատել Իրանի դիրքորոշումը և խաղաղության պահպանմանն ուղղված ջանքերը։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի՝ Ադրբեջան այցին, որտեղ նա հանդիպել է նախագահ Ալիևի և նրա գործընկեր Զաքիր Հասանովի հետ։ Բացի դրանից, Իսրայելից պարբերաբար Ադրբեջան են թռչում ռազմական բեռնատար ինքնաթիռներ։ Նշվում է, որ Բաքուն առաջատարներից է իսրայելական զենքի և անօդաչու թռչող սարքերի գնորդների թվում, որոնք կիրառվել են Հայաստանի դեմ 2020 թ. պատերազմի ժամանակ։ Այս ամենը դիտվում է որպես ցուցիչ, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի։

Կայքն անդրադառնում է նաև հնդկական լրատվամիջոցներին, որոնք հայտնում են, որ Հայաստանը Հնդկաստանից զենքի մեծ խմբաքանակ է գնել՝ մոտ 245 մլն դոլար արժողությամբ։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը