Լրահոս

07.10.2022 13:18


Գեղարքունիքի մարզում ամուսինը կնոջ գերեզմանի մոտ ինքնասպան է եղել․ հայտնաբերվել է երկտող

Գեղարքունիքի մարզում ամուսինը կնոջ գերեզմանի մոտ ինքնասպան է եղել․ հայտնաբերվել է երկտող

Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։35-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի գերեզմաններ, որտեղ հայտնաբերել են տղամարդու կախված դի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի ընտանեկան գերեզմանում տաղավարի տանիքի ձողից կախված վիճակում հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 64-ամյա Ն․Խ․-ի դին։

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15։00-ի սահմաններում վերջինս իր կողմից վարած ավտոմեքենայով այցելել է կնոջ գերեզմանին, որտեղ էլ ինքնասպանություն է գործել։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Նրա հագին սպորտային տաբատի գրպանում հայտնաբերվել է երկտող, որում գրված է եղել․ «Իմ վերջին ցանկությունը՝ կատարել կեսիս՝ կնոջս ցանկությունը, երկուսով գնանք վերև։ Չմեղադրել ոչ ոքի»։

Դեպքի փաստով Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական։

Այս խորագրի վերջին նյութերը