Լրահոս

07.10.2022 13:23


Հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված 31-ամյա երիտասարդը մահացել է

Հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված 31-ամյա երիտասարդը մահացել է

Հոկտեմբերի 6-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ 31-ամյա տղամարդ:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Արագածոտն-Կոշ ճանապարհին իր «ԳԱԶ-53» մակնիշի մեքենայի սրահում 31-ամյա երիտասարդը համագյուղացու «ՏՕԶ 63» որսորդական ողորկափող հրազենից անզգուշաբար կրակել է իր ոտքին:

31-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է: Հրազենը վերցվել է: Հանգամանքները պարզվում են: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այս խորագրի վերջին նյութերը