Աշխարհ

08.10.2022 10:28


Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթեցվել. երթևեկությունը դադարեցվել է (տեսանյութ)

Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթեցվել. երթևեկությունը դադարեցվել է (տեսանյութ)

Վառելանյութով ցիստեռնը բռնկվել է Ղրիմի կամրջի վրա, երթևեկությունը դադարեցվել է: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «Թաման» ճանապարհային վարչությունը։

Ղրիմի արտակարգ ծառայությունների տվյալներով՝ տրանսպորտային անցումով գնացքների երթևեկությունը նույնպես դադարեցվել է:

Ինչպես Telegram ալիքում նշել է Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը, Կերչի նեղուղցում նավագնացության կամարները չեն վնասվել:

Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան:

«Ղրիմի երկաթուղին» հայտնել է, որ բեռնատար կազմի վագոնների մի մասին փոխադրող լոկոմոտիվը, որտեղ հրդեհ է բռնկվել, դուրս է բերվել Կերչ քաղաքի Ղրիմի կամրջից:

«Վթարային աշխատանքներ են տարվում։ Դեպքի պատճառները պարզվում են»,-հավելել են ընկերության մամուլի ծառայությունից:

Ռոսմորեչֆլոտի մամուլի ծառայությունն էլ հայտարարել է, որ Կերչի նեղուցում նավագնացությունը Ղրիմի կամրջի վրա վառելիքային ցիստեռնի հետ կապված միջադեպի պատճառով չի դադարեցվել:

Ղրիմի տրանսպորտի նախարար Նիկոլայ Լուկաշենկոն հայտնել է, որ Ղրիմում մշակվում են Կերչի լաստանավային անցման գործարկման հարցերը, ինչպես նաև թերակղզու և մայրցամաքային Ռուսաստանի հաղորդակցության այլընտրանքային ուղիները:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

***

Ղրիմի կամրջի վրա բեռնատար ավտոմեքենա է պայթեցվել։ Կամուրջը մասնակի փլուզվել է։ Այս մասին հայտնում է ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն։

Պայթյունի արդյունքում այրվել է վառելիքով լի 7 ցիստեռն։

Երթևեկությունը կամրջի վրա դադարեցվել է։ Կոմիտեի տվյալներով՝ կամրջի երկու ավտոմոբիլային հատվածները մասամբ փլուզվել են։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կառավարական հանձնաժողով ստեղծել՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած արտակարգ պատահարի հետ կապված։

Այս խորագրի վերջին նյութերը