Բրյուսելը փորձում է Երևանի և Բաքվի միջև գլխավոր մոդերատոր դառնալ. Մարկեդոնով
Եվրամիությունը փորձում է Հայաստանի և Ադրբեջանի միջև գլխավոր մոդերատոր դառնալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը` մեկնաբանելով Հայաստան ԵՄ առաքելություն ուղարկելու մասին պայմանավորվածությունը։
Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 6-ին հանդիպել են Պրահայում։ Հանդիպումից հետո հայտարարություն է տարածվել, ըստ որի` Հայաստանն իր համաձայնությունն է տվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքին։ Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին առավելագույնը երկու ամիս ժամկետով: Նպատակը կլինի վստահության կառուցումը և իր զեկույցների միջոցով սահմանային հանձնաժողովներին աջակցելը:
«Եթե դիտարկենք նմանատիպ դեպքերը, ապա սա ինձ ամենից շատ հիշեցնում է, թե ինչպես եվրոպական դիտորդական առաքելություն ուղարկվեց Վրաստան։ Այն հայտնվեց 2008 թվականի աշնանը` 5-օրյա պատերազմից հետո, զբաղվում էր հնարավոր միջադեպերի դիտարկմամբ։ Նախատեսվում էր, որ այն ներկա կլինի նաև Հարավային Օսեթիայում, բայց Ռուսաստանը թույլ չտվեց»,-ասաց Մարկեդոնովը:
Այժմ, նրա խոսքով, ակնհայտ է, որ խաղաղապահների մրցակցություն է սկսվել։ Եթե մինչև այս տարի Ռուսաստանը խաղաղ կարգավորման գործընթացում ընկալվում էր որպես առաջատար և նույնիսկ բացառիկ մոդերատոր, ապա այսօր ակնառու է ԵՄ-ի ակտիվացումը։
Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև Շառլ Միշելի մասնակցությամբ բանակցությունների արդեն 4 փուլ է կայացել։ Առավել ընդլայնված ձևաչափին մասնակցում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը շատ ակտիվ է ինչպես ֆրանսիական, այնպես էլ եվրոպական դիվանագիտության գծով։
«Հաջորդիվ անխուսափելի համեմատություն է լինելու սահմանին դիտորդների առաքելության և Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների միջև։ ԵՄ-ն փորձում է զբաղեցնել գլխավոր մոդերատորի տեղը` օգտագործելով պահը, երբ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով, և Կովկասին պարզապես հերթ չի հասնում»,-ասաց Մարկեդոնովը։
Նրա խոսքով՝ այս ամենը տեղի է ունենում նաև ամերիկյան դիվանագիտության ակտիվացման ֆոնին։ Խոսնակ Նենսի Փելոսիի հայաստանյան այցից հետո վերջին երկու շաբաթվա ընթացքում շատ իրադարձություններ տեղի ունեցան՝ հանդիպում Նյու Յորքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ, հանդիպում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի միջնորդությամբ:
Եվրոպական առաքելության գործառույթը վերջնական հստակեցված չէ։ Հայտարարվում է, որ այն պետք է օգնի սահմանազատման և սահմանագծման հարցում։
«Ես երկար ժամանակ ասում էի, որ սա անհնար է Լեռնային Ղարաբաղի հակամարտություն անվանել։ Լեռնային Ղարաբաղը ճակատներից մեկն է, երկրորդ ճակատը սահմանն է։ Եթե Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի պատասխանատվության գոտում է, ապա սահմանամերձ հատվածը (սահմանազատումն ու սահմանագծումը) առավել առաջնահերթ մաս են դառնում ԵՄ-ի համար»,-ասաց քաղաքագետը։
Ընդ որում, նրա խոսքով, առանց ռուսական մասնակցության այդ խնդիրը շատ դժվար է լուծել։ Ռուսաստանն այս հարցում շատ բան է արել` սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովներ Մոսկվայում, հարցի լուծման մեխանիզմներ, քարտեզներ և այլն։
Մարկեդոնովը նշեց` պարադոքսալ իրավիճակ է ստացվում։ Մոսկվայում և Բրյուսելում բանակցությունների օրակարգերը շատ չեն տարբերվում. դրանք են սահմանազատումն ու սահմանագծումը, հաղորդակցությունների ապաշրջափակումը, տխրահռչակ միջանցքների քննարկումը, խաղաղության պայմանագրի և Լեռնային Ղարաբաղի հարցը։
«Այդ 4 հիմնական կետերը քննարկվում են թե՛ այստեղ, թե՛ այնտեղ: Բայց եթե դեկտեմբերին (Եվրախորհրդի ղեկավարի հետ առաջին հանդիպմանը) Միշելը դա համաձայնեցնում էր Պուտինի հետ, ապա հիմա դա պարզապես ֆանտաստիկայի ժանրից է»,-ավելացրեց Մարկեդոնովը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթին հայտարարել է, որ ՌԴ-ն համապարփակ առաջարկներ ունի սահմանային հարցի լուծման, ընդհանուր առմամբ հակամարտության կարգավորման վերաբերյալ: ԵԱՀԿ Մինսկի խմբի կարգավիճակն այնքան էլ պարզ չէ, սակայն Ռուսաստանի և Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի համանախագահները առանձին են աշխատում։
ԵՄ-ն, քաղաքագետի խոսքով, ամենայն լրջությամբ փորձում է ՌԴ-ին դուրս մղել գործընթացներից։ Առաքելությունը ժամանելու է արդեն հոկտեմբերին, նույն ամսին պետք է հանդիպում կայանա Բրյուսելում, ինչը վկայում է, որ ԵՄ-ն չի պատրաստվում տեմպը թուլացնել:
Հարցին, թե կարող է արդյոք առաքելությունը նվազեցնել լարվածությունը և բացառել միջադեպերը, Մարկեդոնովը պատասխանեց, որ այդ մասին ուղղակիորեն խոսել չի կարելի:
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ երբ Լեռնային Ղարաբաղում հայտնվեց ռուսական առաքելությունը, խոսում էին, որ այն կկանխի միջադեպերը։ Սկզբում այդպես էլ եղավ, բայց հետո պարզվեց, որ Բաքուն այնքան էլ պատրաստ չէ հաշվի նստել ռուսական առաքելության հետ, ինչպես եղավ 2022թ.-ի մարտին կամ օգոստոսին։
«Չեմ կարծում, որ եվրոպական դիտորդները երկաթե վահան կդառնան»,-ասաց Մարկեդոնովը:
Փորձագետի խոսքով` դրա վկայությունն է այն, որ Շառլ Միշելի միջնորդությամբ Փաշինյանի և Ալիևի բանակցություններից առաջ և հետո սրացումներ են եղել։ Այնպես որ չի կարելի ասել, որ ինքնին դիվանագիտական փուլերը կամ առաքելությունները ինչ-որ բան են կանգնեցնում։