Աշխարհ

08.10.2022 18:59


Մեր համբերությունն անսահման չէ․ Լավրով

Մեր համբերությունն անսահման չէ․ Լավրով

Մենք մեր ազգային շահերը պաշտպանելու կարողություն ունենք և անհրաժեշտության դեպքում մենք կօգտագործենք նրանց ողջ ուժը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Իհարկե, մենք ունենք բոլոր հնարավորությունները պաշտպանելու մեր ազգային շահերը, անհրաժեշտության դեպքում դրանք առավելագույնս կօգտագործենք։ Նրանք, ովքեր խոսում են Ռուսաստանի հետ պատժամիջոցների լեզվով, պետք է հիշեն, որ չնայած մենք բավական զուսպ ենք տնտեսական ագրեսիայի գործողություններին արձագանքելու հարցում, բայց մեր համբերությունն անսահման չէ»,-ասել է Լավրովը «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ «Պատռել ռուսական տնտեսությունը, ինչպես կրքոտ ցանկացել է Բարաք Օբաման, չի ստացվել և չի ստացվի»։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը