Աշխարհ

08.10.2022 21:26


Ղրղզստանի ԱԳՆ-ն կոչ է արել գործարկել ՀԱՊԿ մեխանիզմներ՝ զինված հակամարտությունները կանխելու համար

Ղրղզստանի ԱԳՆ-ն կոչ է արել գործարկել ՀԱՊԿ մեխանիզմներ՝ զինված հակամարտությունները կանխելու համար

Ղրղզստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Նուրան Նիյազալիևը Երևանում ՀԱՊԿ անդամ երկրների փոխարտգործնախարարների հանդիպմանը կոչ է արել գործարկել ՀԱՊԿ մեխանիզմներ, որոնք կկանխեն կազմակերպության անդամների միջև զինված հակամարտությունները։ Այս մասին հայտնում է Ղրղզստանի ԱԳՆ-ն։

«Նուրան Նիյազալիևը խորհրդակցությունների մասնակիցներին տեղեկացրել է Ղրղզստանի դեմ Տաջիկստանի Հանրապետության ռազմական ագրեսիայի հետևանքների մասին և կողմերին կոչ է արել հնարավորինս շուտ գործարկել ՀԱՊԿ մեխանիզմները՝ հետագա զինված ներխուժումը կանխելու և պետությունների միջև բոլոր տարաձայնությունները լուծելու համար խաղաղ միջոցներով՝ Հավաքական անվտանգության պայմանագրին և ՀԱՊԿ կանոնադրությանը համապատասխան»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Նիյազալիևն առաջարկել է ընդունել համատեղ հայտարարություն և լրացումներ կատարել ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերում։

ՀԱՊԿ երկրների փոխարտգործնախարարները մտքեր են փոխանակել նաև անվտանգության արդի հարցերի շուրջ և ընդգծել նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին համատեղ դիմակայելու կարևորությունը։

Հիշեցնենք` Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրավիճակը սրվել է սեպտեմբերի 14-ին. մի քանի օր շարունակ բախումներ են եղել սահմանապահների միջև ծանր զինատեսակների կիրառմամբ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը