Լրահոս

10.10.2022 13:47


«Զանգել է մորն ու ասել՝ մամ ջան չմտածես, անպայման քեզ գրկելու եմ». անհետ կորածի հարազատ (տեսանյութ)

«Զանգել է մորն ու ասել՝ մամ ջան չմտածես, անպայման քեզ գրկելու եմ». անհետ կորածի հարազատ (տեսանյութ)

Ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանը, ով այսօր համարվում է անհետ կորած, սեպտեմբերի 14-ին զանգել է մորն ասել՝ Մամ ջան, անպայման գալու եմ, չմտածես, ձեզ գրկելու եմ, ձեզ հետ եմ լինելու: Այս մասին ՊՆ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ պատմեց նրանց մտերիմ հրևանուհին Ռուզաննա Կարապետյանը:

«Թող Աստված հեռու պահի պատերազմներից, չէի պատկերացնում, որ մեր կաշվի վրա պետք է զգանք այս ամենը: Մեկ էլ սեպտեմբերի 15-ի առավոտյան է զանգել մորը, միայն հասցրել է ասել՝ «Մամ ջան, հլը լսի..» ու կապ խզվել է: Իր մայրը այս 25 օրում դարձել է մի 70 տարեկան կին: Ինքն իր երեխուն է ուզում, ուրիշ ոչ մի բան չի ուզում: Մենք կարող ենք կտրուկ քայլեր էլ անել, Արմավիրի մարզի ճանապարհները փակել, հասնի դրան, ամբողջ գյուղը ամբողջ տարածաշրջանը պատրաստ է: Մեր գյուղից՝ Լուսագյուղից 11 ծառայող ունենք: բոլոր երեխեքն էլ մերն են, Այսօր կոնկրետ ինձ համար եկեղեցին «Եռաբլուրն» է:

Մենք այսօր գիտենք, որ մեր երեխեն վիրավոր է մի քանի տեղից: Ինչքա՞ն պետք է դիմանա, կամ արդյոք դիմանում է: Մենք իր մորն ի՞նչ ասենք: Ամեն օր հարցնում է՝ Ռուզան, իմ տղեն կա՞: Ասում եմ՝ կա, ո՞նց չկա, ինքը ճարպիկ է, կդիմանա, չմտածես: Մորը ՞նց կասես՝ կարող է և չդիմանա»,-ասաց նա՝ հավելելով, որ զանգելու ժամանակ արդեն Վահեն Վիրավոր է եղել:

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության մոտ անհետ կորած զինվորի՝ ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանի հարազատները բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք նշում են, որ Վահե Թորոսյանը սեպտեմբերի 13-ից չկա, հարազատները տեղը գիտեն, բայց ՊՆ-ից ասել են, որ Ադրբեջանը թույլ չի տալիս մոտենալ այդ հատվածին:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը