Լրահոս

10.10.2022 14:37


Ես իմ 19 տարեկան թոռանն եմ պահանջում, երեք տեղից վիրավոր է, գնացեք, գտեք, բերեք․ անհետ կորածի հարազատ (տեսանյութ)

Ես իմ 19 տարեկան թոռանն եմ պահանջում, երեք տեղից վիրավոր է, գնացեք, գտեք, բերեք․ անհետ կորածի հարազատ (տեսանյութ)

Ես պահանջում եմ իմ թոռանը, 19 տարեկան իմ Վահեին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ՊՆ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց սեպտեմբերի 13-ից հետո անհետ կորած համարվող Վահե Թորոսյանը տատը՝ Սեդա Թորոսյանը:

«Ավելի քան 20 օր է անցել, ոչ մեկ չի հետաքրքրվում երեխու վիճակով, որ երեք տեղից վիրավոր երեխեն պառկած է։ Վերջին զանգը եղել է սեպտեմբերի 15-ին։ Դրանից հետո որևէ լուր չունենք։ 4-5 անգամ գնացել են Կապան, քանի օր մնացել, ոչ մեկ չի հետաքրքրվում: Ինչու չեն մտնում էդ գոտի: Մենք պահանջում ենք մեր երեխուն»,-ասաց զինծառայողի տատը:

«Այդ երեխան միայն իրենցը չէ, մերն էլ է։ Սուրեն Պապիկյան, հե՞շտ է այս ամենը»,-հավելեց ակցիայի մասնակից հարևանուհին։

Նշենք, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի հարձակումից հետո անհետ կորած արմավիրցի զինծառայողի՝ Վահե Թորոսյանի հայրը, տատը, նրանց հարազատներն ու ընկերներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում պաշտպանության նախարարության շենքի դիմաց՝ դժգոհելով պետական մարմնինների անգործությունից։ Նրանք պահանջում են, որ նախարարությունը կատարի անհրաժեշտ քայլերը, գործողությունները, անտառից դուրս բերի վիրավոր տղային։ Վահեի հարազատները համոզված են՝ զինվորը ողջ է։

Նրա բողոքին միացել են ընկերները, հարազատները։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը