Հեռահար գերճշգրիտ զինատեսակներով զանգվածային հարված է հասցվել Ուկրաինայի էներգետիկ, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին. Պուտինը խոստացել է «կոշտ պատասխաններ»
Մոսկվան կոշտ պատասխան կտա Ռուսաստանի տարածքում ուկրաինական իշխանությունների կազմակերպած ահաբեկչական հարձակումներին, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում։
Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, պետության ղեկավարն ընդգծել է, որ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հետևում կանգնած է «Կիևի ռեժիմը»։
«Դատաբժշկական և այլ փորձաքննությունների տվյալները, ինչպես նաև օպերատիվ տվյալները ցույց են տալիս, որ հոկտեմբերի 8-ի պայթյունը ահաբեկչական գործողություն է: Ահաբեկչություն, որի նպատակն է ոչնչացնել Ռուսաստանի քաղաքացիական կարևոր ենթակառուցվածքը: Ակնհայտ է նաև, որ ահաբեկչության պատվիրատուները, կազմակերպիչները և հեղինակներն ուկրաինական հատուկ ծառայություններն են»,-ասել է Պուտինը։
Բացի այդ, Ռուսաստանի ղեկավարը մեղադրել է Ուկրաինային միջուկային ահաբեկչության՝ Զապորոժիեի ատոմակայանի գնդակոծման և Կուրսկի ատոմակայանի դիվերսիայի փորձերի համար։
Պուտինը խոսել է նաև «Թուրքական հոսք» գազային համակարգի հատվածներից մեկը պայթեցնելու ուկրաինական իշխանությունների փորձերի մասին։
«Կիևի ռեժիմն իր գործողություններով իրականում իրեն դասել է միջազգային ահաբեկչական խմբավորումների, ամենաօդիոզ խմբավորումների շարքը: Պարզապես անհնար է նման հանցագործություններն անպատասխան թողնել»,-ընդգծել է Պուտինը:
ՌԴ նախագահն ասել է, որ ռուսական զորքերը մեծ հարված են հասցրել Ուկրաինայի էներգետիկ, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին։
«Այսօր առավոտյան պաշտպանության նախարարության առաջարկով հեռահար գերճշգրիտ զինատեսակներով զանգվածային հարված է հասցվել Ուկրաինայի էներգետիկ, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին: Եթե մեր տարածքում ահաբեկչական հարձակումներ իրականացնելու փորձերը շարունակվեն, Ռուսաստանի պատասխանները կլինեն կոշտ և մասշտաբային՝ կհամապատասխանեն Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ստեղծվող սպառնալիքների մակարդակին: Այս հարցում ոչ ոք չպետք է կասկածի»,-ամփոփել է պետության ղեկավարը։
Երկուշաբթի առավոտյան ուկրաինական լրատվամիջոցները սկսել են հայտնել պայթյունների մասին Կիևում և Կիևի մարզում, հրթիռակոծության տակ են հայտնվել նաև Խարկովը, Օդեսան, Դնեպրոպետրովսկը, Լվովը և Լվովի մարզը, Իվանո-Ֆրանկովսկը, Տերնոպոլի, Խմելնիցկին, Կոնոտոպը, Ռիվնե և Պոլտավան: Բացի այդ, Զելենսկու գրասենյակը հաղորդել է Զապորոժիեի, Վիննիցայի, Սումիի և Ժիտոմիրի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների մասին:

Աղբյուրը՝ tert.am