Աշխարհ

10.10.2022 19:45


Ջուլիա Ռոբերթսի և Ջորջ Քլունիի մասնակցությամբ ֆիլմն ամբողջ աշխարհում հավաքել է 1 միլիարդ դոլար

Ջուլիա Ռոբերթսի և Ջորջ Քլունիի մասնակցությամբ ֆիլմն ամբողջ աշխարհում հավաքել է 1 միլիարդ դոլար

«Տոմս դեպի դրախտ» ռոմանտիկ կատակերգությունը օսկարակիրներ Ջուլիա Ռոբերթսի և Ջորջ Քլունիի հինգերորդ համագործակցությունն է։ Ֆիլմն աշխարհում արդեն հավաքել է 60 միլիոն դոլար, ինչը թույլ է տվել ֆիլմերի ընդհանուր գումարն աշխարհում գերազանցել 1 միլիարդ դոլարի նշագիծը։

Քլունին և Ռոբերտսը նկարահանվել են նաև «Օուշենի ընկերներ» եռերգության երկու ժապավեններում (815,3 միլիոն դոլար), «Վտանգավոր մարդու խոստովանություններ» դրամայում (36,9 միլիոն դոլար) և «Փողի հրեշը» (93,9 միլիոն դոլար) թրիլլերում։ «Տոմս դեպի դրախտ» ֆիլմը կինոթատրոններում ցուցադրվում է սեպտեմբերին, սակայն ԱՄՆ-ում պրեմիերան տեղի կունենա միայն հոկտեմբերի 21-ին։

Ռոմանտիկ կատակերգությունը պատմում է ամուսնալուծված զույգի մասին, որը ստիպված է լինում վերամիավորվել իրենց դստեր հարսանիքին և հետ պահել նրան ամուսնանալուց: Ֆիլմի ռեժիսորն է Օլ Փարքերը։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը