Քաղաքական

10.10.2022 19:09


Ի՞նչ է քննարկվել Պրահայում․ փաստաթուղթ

Ի՞նչ է քննարկվել Պրահայում․ փաստաթուղթ

Ռուսական տելեգրամյան ալիքները արտահոսք են արել, իրենց պնդմամբ՝ այն փաստաթուղթը, որի շուրջ սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում բանակցել և ստացել են ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ալիևի օգնական Հիքմեթ Գաջիևի հետ։ Աղբյուրը պնդում է, որ հենց այս փաստաթուղթն է դարձել Պրահայում Փաշինյան-Ալիև-Էրդողան զրույցների հիմնական թեման։

Փաստաթղթի ամբողջական թարգմանությունը՝ ստորև․

Եռակողմ բանակցություններում Կողմերի պարտավորությունները

ԱՄՆ, Վաշինգտոն Դ․Կ․

27 սեպտեմբերի, 2022թ

Կողմերը պարտավորվել են կատարել հետեւյալը.

Կողմերի արտաքին գործերի նախարարները կսկեն ժամանակի մեջ սահմանափակված, փաստաթղթային հենքով (տեքստային) բանակցություններ՝ խաղաղության պայմանագիրը ավարտին հասցնելու նպատակով, մինչև օրացուցային տարվա վերջը

Զուգահեռաբար խաղաղության շուրջ բանակցություններին, Սահմանազատման կոմիտեի ներկայացուցիչները ավարտին կհասցնեն սահմանագծումը հայ-ադրբեջանական միջազգային սահմանի, մինչև օրացուցային տարվա վերջ:

Ադրբեջանի կառավարությունը կառաջադրի ներկայացուցիչ, ով կաշխատի համանման ներկայացուցչի հետ՝ նշանակված ԼՂ-ի Հայկական էթնիկ համայնքի կողմից՝ ԼՂ - ի բնակիչների իրավունքների և անվտանգության քննարկումեր անցկացնելու համար: Ներկայացուցիչները կապահովեն իրենց քննարկումների թափանցիկությունը միջազգային հանրությանը: Կողմերը կշարունակեն դիտարկել միջազգային դիտորդի հնարավոր կարգավիճակը, առանց Ադրբեջանի ինքնիշխանություն միջամտության՝ նպատակ ունենալով ապահովել վստահություն ԼՂ- ում ապրող ազգային փոքրամասնության խմբերի պաշտպանության նկատմամբ:

Կողմերը պարտավորվել են ներգրավված մնալ քննարկումների մեջ, որպեսզի հաստատվի Ադրբեջանը Նախիջևանին միացնող երթուղի՝ ներառելով փոխադարձ մուտք Հայաստանի համար՝ Ադրբեջանով:

Մոտ օրերին 2022 թվականի սեպտեմբերին բռնության ժամանակ բոլոր ձերբակալվածներն ազատ կարձակվեն առանց որևէ նախապայմանի:

Որպես կողմերի մեջ քննարկումների կազմակերպիչ, Միացյալ Նահանգները՝

նշեց, որ վստահում է կողմերին առ այն, որ բռնության վերսկսում տեղի չի ունենա և ակնկալում է, որ կողմերը կկենտրոնանան բանակցությունների առաջընթացի վրա և մինչև տարվա վերջ կեզրափակեն դրանք:

առաջարկեց անհապաղ տրամադրել տեխնիկական օգնություն բազմամոդալ տրանսպորտային կապերի, սահմանների սահմանազատման և ականազերծման համար:

առաջարկեց կրկին այս ձևաչափով հավաքվել մինչև տարվա վերջ՝ հաշվի առնելու և անդրադառնալու ցանկացած խոչընդոտի խաղաղության գործընթացի և առնչվող այլ քննարկումներին:

Աղբյուրը՝ yerevan.today

4

Այս խորագրի վերջին նյութերը