Լրահոս

11.10.2022 18:33


ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում ենք որպես Մոսկվայի ջանքերը ստվերելու, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին միջամտելու հերթական փորձ․ Զախարովա

ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում ենք որպես Մոսկվայի ջանքերը ստվերելու, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին միջամտելու հերթական փորձ․ Զախարովա

Ռուսաստանը հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելը դիտարկում է որպես փորձ՝ դուրս մղելու Մոսկվայի ջանքերն ու միջամտելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Սրանում մենք տեսնում ենք, ցավոք, Եվրամիության հերթական փորձը՝ ամեն կերպ միջամտելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, հետ մղելու մեր երկրի միջնորդական ջանքերը»,-ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը տարածաշրջանում խաղաղության «բանալի» է համարել եռակողմ պայմանավորվածությունները։

«Մենք ելնում ենք նրանից, որ Երևանի և Բաքվի հաշտեցման, տարածաշրջանում կայուն խաղաղության և երկարատև կայունության հաստատման միակ բանալին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների լիարժեք իրագործումն է»,-հայտարարել է Զախարովան։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը