34-ամյա տղամարդը, ով 2 օր կորած էր, մահացել է նռնակի պայթյունից
Հոկտեմբերի 9-ին Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան 25 հասցեի մոտ գտնվող ձորակում հայտնաբերված 34-ամյա քաղաքացին նռնակի պայթյունից էր մահացել: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննչական բաժինն արդեն ստացել է Աշոտ Հ-ի վերաբերյալ վերջինիս մահվան մասին եզրակացությունը, որը տրվել է ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնից։ Ըստ դատաբժշկի՝ վերջինիս մահվան պատճառ է հանդիսացել տրավմատիկ, հեմոռոգիկ շոկը, ձախ ստորին վերջույթի պայթյունաբեկորային վնասվածքը՝ սրունքի, ոտնաթաթի ջնջխումով։ Գ. Շամշյանի տեղեկություննեով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ հոկտեմբերի 7-ին, ժամը 16։00-ի սահմաններում Աշոտ Հ-ն միայնակ քայլել է դեպի նշված ձորակ, որի ընթացքում նրա ձեռքում գտնվել է դեռևս չպարզված տեսակի նռնակ ու արդեն ձորակում նռնակի պայթյունի հետևանքով նա ստացել է մարմնական վնասվածքներ, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Դիակի հայտնաբերման վայրում կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել է նռնականման լծակի նմանվող մետաղական դետալ՝ գործարային թվագրումներով։
Հարուցված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։