Լրահոս

12.10.2022 12:23


Լսել էին, որ ճանապարհ ենք փակելու, հորս մարզպետարան են կանչել. անհետ կորած Վահե Թորոսյանի եղբայր (տեսանյութ)

Լսել էին, որ ճանապարհ ենք փակելու, հորս մարզպետարան են կանչել. անհետ կորած Վահե Թորոսյանի եղբայր (տեսանյութ)

Ինչի ենք մենք ճանապարհ փակել, հիմա զինկոմիսարիատի անձնակազմը պետք է այստեղ լիներ, ոչ թե ոստիկանները: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղ մտնող ճանապարհին բողոքի ակցիայի ժամանակ նշեց անհետ կորած ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանի եղբայրը:

«Լսել էին, որ այսօր ճանապարհ ենք փակելու, հորս մարզպետարան են կանչել: Հիմա հարց՝ ինչի՞ համար հենց այսօր են կանչել, ուր էին մինչև էսօր, այս մեկ ամսում չկային: Ինձ իրենք ընդհանրապես չեն հետաքրքրքում, ինձ իմ ախպերն ա հետաքրքրում: Ինչքա՞ն սպասենք»,-ասաց նա:

Վահե Թորոսյանի պապն էլ նշեց. «Մեկ ամիս է արդեն, ոչ մի պատասխան չունենք: Ոչ մի բան չեն անում: Հստակ կոորդինատներով գիտեն՝ մեր երեխեն որտեղ է, ինչու չեն գնում բերեն: մենք ունենք հետախույզներ, ունենք բանակ, ո՞ւր են չկան: Ճիշտն էն կլինի, որ ոչ մեկը չգնա ծառայության»:

Անհետ կորած զինծառայողի հարազատները հայտարարեցին, որ մինչև գիշեր փակ են պահելու ճանապարհը. «Մինչև էս հարցին լուծում չտան, մենք ճանապարհ չենք բացելու»:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը