Լրահոս

12.10.2022 18:10


Ամուսինը զենքով սպառնացել է, թե տան անդամներին կսպանի. ոստիկանները զինաթափեցին անհամարժեք վարք դրսևորած տղամարդուն

Ամուսինը զենքով սպառնացել է, թե տան անդամներին կսպանի. ոստիկանները զինաթափեցին անհամարժեք վարք դրսևորած տղամարդուն

Հոկտեմբերի 11-ին, ժամը 03.30-ին, 1-02 ծառայություն էր զանգել Բանավան թաղամասում բնակվող մի կին և հայտնել, որ ամուսինը զենքով սպառնացել է, թե տան անդամներին կսպանի:

Ոստիկանությունից հայտնում են, որ հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից ոստիկանները շտապ մեկնել են նշված վայր: Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ու քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողների հետ միջոցառմանը մասնակցել են նաև մայրաքաղաքի պարեկները: Ահազանգից 20 րոպե անց, զենք պահելու և կրելու կասկածանքով, նշված հասցեում ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 37-ամյա ամուսինը: Նրա մոտ հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ:

Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են:

Այս խորագրի վերջին նյութերը