Մասնագետները պարզել են, թե ինչպես է համավարակի «լոքդաունը» ազդել այդ ժամանակ ծնված նորածինների զարգացման վրա
Քովիդ 19 համավարակի առաջին համընդհանուր «լոքդաունի» ժամանակ լույս աշխարհ եկած երեխաները մեկ տարեկանի դրությամբ զարգացման հարցում ավելի քիչ ձեռքբերումներ ունեն՝ համեմատած նախահամավարակային շրջանում ծնվածների հետ: Այս մասին գրում է The Guardian պարբերականը՝ հիմնվելով տվյալների վրա:
Նշվում է, որ 2020-ին քովիդային սահմանափակումների ու դիմակի պարտադիր կրման ժամանակահատվածում Մեծ Բրիտանիայում ծնվել է 600 000, Իռլանդիայում՝ 60 000 երեխա, որոնք արգելափակումների ֆոնին զրկված են եղել սոցիալական ակտիվությունների մեծ մասից, այդ թվում՝ տատիկ-պապիկների հետ շփումից: Այդ ժամանակից ի վեր ծնողներն ու հոգեբանները խորհել են նորածինների սոցիալական զարգացման վրա նման հարկադիր մեկուսացման ազդեցության մասին:
«Հատկապես իռլանդական արգելափակումը շատ խիստ էր»,-նշել է Իռլանդիայի վիրաբույժների թագավորական քոլեջի մանկական նյարդաբան Սյուզան Բիրնը:
«Առաջին վեց ամսվա ընթացքում ընտանիքները (որոնք մենք ուսումնասիրել ենք) միջինում շփվել են ընտանիքի անդամներից բացի միայն չորս այլ մարդկանց հետ, և այն դրությամբ, երբ երեխաները դարձել են 12 ամսական, նրանցից յուրաքանչյուր չորրորդը չէր հանդիպել իրեն հասակակից որևէ այլ երեխայի»,-ասել է մասնագետը։
Պարզելու համար, թե ինչպես է դա ազդել նրանց զարգացման վրա, Բիրնը և նրա գործընկերները խնդրել են 309 «համավարակային շրջանի» նորածինների ծնողներին գնահատել փոքրիկների չորեքթաթ գնալու, բթամատով և ցուցամատով փոքրիկ առարկաներ վերցնելու, առնվազն մեկ հստակ և իմաստալից բառ արտահայտելու, ինչպես նաև զարգացման յոթ այլ փուլերի նվաճումները 12 ամսականի դրությամբ:
Հետազոտությունը, որը հրապարակվել է Archives of Disease in Childhood բժշկական ամսագրում, ենթադրում է, որ համավարակային շրջանի արգելափակումը փոքր, բայց չափելի ազդեցություն է ունեցել նորածինների լեզվական և հաղորդակցման հմտությունների վրա. համեմատած նախահամավարակային շրջանում ծնված երեխաների հետ՝ նրանք ավելի քիչ հավանական էր, որ արտասանեին մեկ հստակ և բովանդակալից բառ (89%-ը համեմատած 77%-ի հետ), մատնացույց անեին մարդկանց կամ առարկաները (93%-ը համեմատած 84%-ի հետ) կամ կարողանային ձեռքով «հաջողություն» անել (94,5%-ը համեմատած 88%-ի հետ): Այնուամենայնիվ, նրանցից շատերը կարողացել են չարեքթաթ գնալ (91%-ը համեմատած 97,5%-ի հետ): Պատճառը գուցե այն է, որ երեխաներն ավելի շատ ժամանակ են անցկացրել գետնին, այլ ոչ թե մեքենաների և սայլակների մեջ:
«Սա հետաքրքիր է, քանի որ այս երեխաներից շատերը տանն են անցկացրել և չեն տեսել տնից շատ հեռացող մարդկանց, ինչը նշանակում է, որ «ցտեսություն» ասելու առիթ շատ չի եղել: Երեխաները նաև հակված են մատնացույց անել, երբ տեսնում են նոր բաներ, որոնք ուզում են, բայց եթե նրանք դուրս չեն գալիս տնից, դա նշանակում է, որ միանգամայն ծանոթ են իրենց միջավայրում եղած ամեն ինչին»,-ասել է Բիրնը:
Նա ընդգծել է, որ տարբերությունները փոքր էին, և շատ բան կա, որ ծնողները կարող են անել, որպեսզի օգնեն երեխաներին լրացնել բաց թողածը, օրինակ՝ կանոնավոր կարդալ և զրուցել նրանց հետ:
«Նորածիններն իրենց բնույթով ճկուն և հետաքրքրասեր են, և շատ հավանական է, որ հասարակության «վերստեղծման» և սոցիալական շրջանակների ավելացման հետ նրանց սոցիալական հաղորդակցման հմտությունները կբարելավվեն: Սակայն երեխաների երկու խմբերին պետք է հետևել մինչև դպրոցական տարիք՝ համոզվելու համար, որ դա այդպես է»,-եզրափակել է նյարդաբանը:

Աղբյուրը՝ tert.am