Հայ գերիների խոշտանգման վերաբերյալ երեկ տարածված տեսանյութը նոր է. Ադրբեջանը հայկական կողմին փոխանցել է նրանց խոշտանգված մարմինները
Հայ գերիներին խոշտանգելու վերաբերյալ երեկ տարածված տեսանյութը նոր է։ Տեսանյութում երևացող երեք զինծառայողների ինքնությունը հայտնի է, տեղանքը՝ նույնականացված։ ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը«Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ եղել է տեղեկատվություն՝ գերեվարման վերաբերյալ, որից հետո հայկական կողմը ստացել է դիերը, որոնց ուսումնասիրությունը ավելի է խորացրել գերևարման ընթացքում սպանված լինելու կանխավարկածը։
«Այս տեսանյութը միանշանակ հաստատեց, որ ավելի մեծ թվով հայ ռազմագերիներ են գնդակահարվել»,-ընդգծեց Սիրանուշ Սահակյանը։
Այլ խոսքով՝ գործ ունենք գերիների հերթական արտադատական գնդակահարման դեպքի հետ, Սիրանուշ Սահակյանի գնահատմամբ, սա մեծ քաղաքականության մասն է և քանի դեռ պատժելիությունն ապահովված չէ որևէ բան չի կանխելու այդ հանցագործությունների կատարմանը, միակ տարբերակը պատժելիությունն է և կատարված հանցագործությունների համար հետևանքների առաջբերումը՝ պետության և ներգրավված զինծառայողների, հրամանատարների նկատմամբ։
«Քանի դեռ այս պատասխանատվության միջոցները վրա չեն հասել, մենք վարքի կամ քաղաքականության փոփոխություն չենք ունենա»,-նշեց Սիրանուշ Սահակյանը։
Դիտարկմանը, որ փաստացի հայ ռազմագերիներին դաժանաբար սպանում են և մարմինները հայկական կողմին փոխանցում որպես մարտի դաշտում զոհված զինծառայողի մարմին, արդյո՞ք մոտավոր տվյալներ կան, թե քանի նման դեպք կա, Սահակյանն արձագանքեց. «Այդպես էլ անում են։ Այստեղ պետք է կասկածների առաջացման պարագայում դեպքն ուսումնասիրել, այդ թվում՝ վնասվածքների առաջացման մեխանիզմը, որի միջոցով կարելի է պարզել՝ մարտի դաշտում զոհված լինելը հրազենային վնասումից, թե ֆիզիկական հսկողության տակ գնդակահարված լինելը։ Այստեղ հանգամանալից բժշկական զննությունների և փորձաքննությունների անհրաժեշտություն կլինի »։
Սահակյանի փոխանցմամբ՝ պատրաստվում են ոչ միայն դիմել ՄԻԵԴ, այլև՝ տեղեկությունը փոխանցվում է միջազգային լրատվամիջոցների, մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող կառույցների, միջազգային կառավարական կառույցների, որովհետև իրավական գործընթացից զատ՝ այլ բնույթի իրավաքաղաքական արձագանքի։
Հիշեցնենք, որ երեկ համացանցի ադրբեջանական տիրույթում տարածվել էր ադրբեջանցիների վայրագությունները վկայող հերթական տեսանյութը, ընդ որում, տեսանյութը տարածվել է դիտավորյալ՝ նախապես փակելով ռազմական հանցագործություններ կատարող ադրբեջանցիների դեմքերը՝ հետագայում դրանց նույնականացումից խուսափելու համար։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները խոշտանգում հայ զինծառայողներին։ Դեպքը վերաբերում է ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիային։ ՀՀ ՊՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել էին, որ տեսանյութն ուսումնասիրվում է։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչությունից այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ տեսանյութին ծանոթ են, այն կուղարկվի ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարան։ Ներկայացուցչությունից ևս փաստեցին, որ տեսանյութում երևացող զինծառայողները, ինչպես նաև՝ տեղանքը նույնականացված են, կադրերում երևում է, որ զինծառայողները ողջ են և վիրավոր, սակայն զինծառայողներին սպանված են վերադարձրել։
ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ Գլխավոր դատախազությունում ուսումնասիրվում են մամուլի հրապարակումները:
«Արդյունքների մասին հանրությանը հավելյալ կտեղեկացնենք»,-նշեցին դատախազությունից:
Տեսանյութը՝ «Փաստինֆո»-ի տելեգրամի ալիքում։ Ուշադրություն, դրանք պարունակում են սարսափելի բռնության տեսարաններ։
Հայ գերիների խոշտանգման վերաբերյալ երեկ տարածված տեսանյութը նոր է. Ադրբեջանը հայկական կողմին փոխանցել է նրանց խոշտանգված մարմինները
Հայ գերիներին խոշտանգելու վերաբերյալ երեկ տարածված տեսանյութը նոր է։ Տեսանյութում երևացող երեք զինծառայողների ինքնությունը հայտնի է, տեղանքը՝ նույնականացված։ ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ եղել է տեղեկատվություն՝ գերեվարման վերաբերյալ, որից հետո հայկական կողմը ստացել է դիերը, որոնց ուսումնասիրությունը ավելի է խորացրել գերևարման ընթացքում սպանված լինելու կանխավարկածը։