Լրահոս

12.10.2022 21:45


Նուբարաշենի բանտում դատապարտյալը փորձել է պատուհանի ճաղավանդակից կախվելու միջոցով ինքնասպան լինել

Նուբարաշենի բանտում դատապարտյալը փորձել է պատուհանի ճաղավանդակից կախվելու միջոցով ինքնասպան լինել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 162 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով։

Նշված քրգործը հարուցվել է հոկտեմբերի 9-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 1-ին մասնաշենքի 6-րդ խցի դատապարտյալ Սամվել Շահգելդյանի կողմից պարանով խցի պատուհանի ճաղավանդակից կախվելու միջոցով ինքնասպանություն փորձ անելու փաստով։

Բանտի աշխատակիցների շնորհիվ հնարավոր է եղել կանխել ինքնասպանությունը։

Այս խորագրի վերջին նյութերը